ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ծրագրի նպատակը`զարգացնել հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանների և լրատվամիջոցների կազմակերպական կարողությունները` կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Շատ միջազգային դոնոր կազմակերպություններ աջակցում են Հայաստանի հասարակական կազմակերպություններին` ֆինանսներ հայթայթելու, ծրագրեր իրականացնելու և ղեկավարելու հմտություններ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, 2004 թ. “Համաշխարհային ուսուցոմ” կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն` Հայաստանի շատ հասարակական կազմակերպությունների մոտ դեռևս նկատվում է աշխատանքների արդյունավետության անկում:

2006 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց “Կազմակերպական կարողությունների զարգացում” ծրագիրը, որն ուղղված է հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանների ու լրատվամիջոցների կազմակերպական կարողությունների զարգացմանը: Հիմնադրամի աշխատակիցներն անցկացնում են կազմակերպական կարողությունների գնահատման աշխատանքներ, որի արդյունքում ուսումնասիրում են այն ոլորտները, որոնց զարգացումն էական նշանակություն ունի կազմակերպությունների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու և ծառայությունները բարելավելու համար: Ուսումնասիրության արդյունքում արված առաջարկներն օգնում են գործակից կազմակերպություններին մշակելու գործողությունների ծրագրեր`ուղղված ներքին աշխատանքային ընթացակարգերի ու կարողությունների զարգացմանը: Գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամը շարունակաբար խորհրդատվական աջակցություն է տրամադրում յուրաքանչյուր կազմակերպությանը:

Սույն ծրագիրը կազմում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի բոլոր ծրագրերի բաղկացուցիչ մասը և հետամուտ է բարելավելու դրամաշնորհառուների կազմակերպական կայուն գործելակերպը:

Կազմակերպության գնահատում

Կիրառելով “արժեքավորման հարցում” մեթոդը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, առաջին հերթին, հանդիպում է կազմակերպության ներկայացուցիչների հետ և զրուցում կազմակերպության ուժեղ կողմերի ու ձեռքբերումների մասին: Այնուհետև, հիմնադրամի աշխատակիցները տվյալ կազմակերպության աշխատակազմի հետ միասին ուսումնասիրում և գնահատում են կազմակերպության ռազմավարությունը, կառուցվածքն ու հետևյալ համակարգերը.

Գործողությունների ծրագիր

Կազմակերպական կարողությունների գնահատման աշխատանքների ավարտից հետո Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակիցներն իրենց դիտարկումների վերաբերյալ զեկույց են պատրաստում և ներկայացնում համապատասխան գործակից կազմակերպությանը: Զեկույցը հիմք է հանդիսանում` սկսելու առաջարկների իրականացման շուրջ քննարկումները, որի ժամանակ հիմնադրամի օգնությամբ, տվյալ գործակից կազմակերպությունը մշակում է գործողությունների ծրագիր: Այն ներառում է գործողությունների համակարգված շարք, որի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել ծառայությունների մատուցման որակն ու աշխատանքների արդյունավետ կատարումը:

Աջակցություն գործողությունների ծրագրի իրականացմանը

Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը շարունակաբար տրամադրում է խորհրդատվական աջակցություն և անհրաժեշտության դեպքում` օգնում խորհրդականների ընտրության հարցում: Որոշ կազմակերպություններ կարող են նաև դրամաշնորհ ստանալ` գործողությունների ծրագրերն իրականացնելու համար: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նախատեսում է անցկացնել ևս մեկ ուսումնասիրություն` գնահատելու տվյալ գործակից կազմակերպության կազմակերպական կարողությունների զարգացման աստիճանը:

2006 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ընտրեց վեց գործակից կազմակերպություն` մասնակցելու “Կազմակերպական կարողությունների զարգացում” ծրագրին: Դրանցից հինգն ստացել են դրամաշնորհային աջակցություն` գործողությունների ծրագրերն իրականացնելու համար: Այդ գործակից կազմակերպություններն են`

Կատարած աշխատանքների արդյունքում.