Սկսած 1991 թ-ից տարեց տարի նվազել է պարբերական թերթերի տպաքանակը և նրանց ընթերցողների թվաքանակը: Դա պայմանավորված էր, մասնավորապես, ոչ բավարար ռեսուրսներով և թերթերի տարածման ոչ արդյունավետ համակարգի գոյությամբ: Թերթերի տարածման մենաշնորհ ունեին ”Հայմամուլը” և “Հայփոստը”, որոնք խորհրդային տարիներից ի վեր թերթեր տարածող խոշորագույն ընկերություններն էին: Սակայն, նրանք առաջին հերթին տարածում էին երեք հանրապետական թերթերը, շուկայից դուրս մղելով մյուս թերթերի տարածումը:
2004 թ-ին, երբ Եվրասիա հիմնադրամը ”Բաց հասարակության ինստիտուտ” կազմակերպության հետ համատեղ հայտարարեց ”Թերթերի տարածման” ծրագրի մասին, ծրագրի հեռահար նպատակներից մեկն էր ստեղծել թերթերի տարածման այլընտրանքային կենսունակ և մրցունակ համակարգեր, որոնք կնպաստեին թերթերի լայնամասշտաբ տարածմանը ոչ միայն Երևանում, այլև մյուս մարզերում և կավելացնեին բաժանորդների թիվն ու բաժանորդագրությունից բխող հասույթը:
”Բլից մեդիան” թերթերի տարածմամբ զբաղվող առաջին կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1988 թ-ին “Լարս” անվանումով, այնուհետև վերանվանվել 2000 թ-ին: “Բլից մեդիան” Եվրասիա հիմնադրամի գործընկեր կազմակերպություններից մեկն է: Հիմնադրամն աջակցեց նաև երեք այլ ընկերությունների, այդ թվում` “Օդա Էքսպրես” ՍՊԸ-ի, Գյումրիի կրթության զարգացման կենտրոնի և ”Սիմիկյան” ՍՊԸ: Այս ընկերությունները Երևանում և մարզերում ստեղծեցին ներկայացուցչական գրասենյակներ, դրեցին տաղավարներ ու բացեցին կրպակներ, ինչպես նաև իրականացրեցին թերթերի վաճառքով զբաղվող անձանց, փոստատարների, գովազդատուների ու հրատարակիչների մասնագիտական կատարելագործման աշխատանքներ:
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: