Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում <<բաց դռների>> մեխանիզմով, որի միջոցով ներկայացվում և քննարկվում են դրամաշնորհային տարբեր առաջարկներ: Հիմնադրամը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրում մրցութային հիմունքներով ներկայացված ծրագրերի իրականացմանը, որոնք նպատակաուղղված են ծրագրային որևէ ոլորտի զարգացմանը:
*Հայաստանում մարզային տպագիր մամուլի զարգացում. մարտ 2007թ.*
Մրցույթի նպատակն էր ամրապնդել այն մարզային թերթերի ֆինանսական կենսունակությունը և կայունությունը, որոնք դասընթացներ էին անցել նվիրված տպագիր մամուլի աշխատանքների կազմակերպմանը: Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագիր ուղղված է հետևյալ գործողությունների իրականացմանը. երկարաժամկետ բիզնես ռազմավարությունների մշակում և իրականացում; գովազդային շուկայի իրավիճակը գնահատելու վերաբերյալ ուսումնասիրություններ; մասնագիտացված դասընթացներ կառավարման կամ մարկետինգի թեմաներով; մարզային տպագիր մամուլի միջև մարզային ցանցերի ու դաշինքների ստեղծում; լրացուցիչ սարքավորումների ձեռքբերում` մարզային տպագիր մամուլի աշխատանքները կազմակերպելու համար և դասընթացների կազմակերպում` նվիրված այդ սաքավորումներից օգտվելու եղանակներին: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
*Հայաստան-Թուրքիա երկխոսություն և համագործակցություն. մայիս 2007թ.*
Մրցույթի նպատակն էր աջակցել Հայաստանի և Թուրքիայի ոչ կառավարական, կառավարական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության հաստատմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվում են գործողություններ ուղղված մշակութային կապերի ամրապնդմանը, երիտասարդների զարգացմանը և լրագրողների միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
*Մամուլի դերը կոռուպցիայի դեմ պայքարում. հունիս 2007թ.*
Մրցույթի նպատակն էր մեծացնել մամուլի դերը կոռուպցիայի դեմ պայքարում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործողությունները. պետական կառավարման թափանցիկությանն ուղղված հաղորդաշարերի հեռարձակում և հոդվածների հրապարակում; առողջապահության, սոցիալական ծառայությունների, կրթության և/կամ հաշմանդամներին, կանանց, երիտասարդներին ու հասարակության խոցելի խմբերին ուղղված պետական ծրագրերի մոնիտորինգի համար ռազմավարության մշակում և կիրառում; քարոզարշավների կազմակերպում` ուսումնասիրելու տեղական կառավարման աշխատանքները <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքով ստացված դիմումներին արձագանքելու ուղղությամբ: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
*Աշխատանքային միգրացիա. հունիս 2007թ.*
Մրցույթի նպատակն էր Հայաստանի մարզերում ստեղծել <<Աշխատանքային միգրացիայի և վերադարձի ռեսուրս-կենտրոններ>>, որոնք ծառայություններ կմատուցեն աշխատանքային միգրանտներին ու վերադարձողներին: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ ռեսուրս-կենտրոնները կկազմակերպեն տեղեկատվական արշավներ` աշխատանքային միգրացիայի ռիսկերի և արտասահմանում գտնվող աշխատանքային միգրանտների իրավունքների մասին; կստեղծեն Հայաստան վերադարձողների և ԱՊՀ երկրներում հնարավոր աշխատանքային միգրանտների տվյալներով տեղեկատվական բազաներ; համագործակցություն կհաստատեն Ռուսաստանում գործող նմանատիպ կենտրոնների հետ; կանցկացնեն միգարացիայի մասին սեմինարներ ու կլոր-սեղան քննարկումներ; վերադարձողների համար կկազմակերպեն <<կարիերայի օրեր>> և կանցկացնեն դասընթացներ` նվիրված ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
*Հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարում. հուլիս 2007թ.*
Մրցույթի նպատակն էր մեծացնել Հայաստանի հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործողությունները. համայնքապետարանների գործուենության թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ ռազամավարությունների մշակում; երեք նախարարություններում պետական ծառայողների ատեստավորման, աշխատանքից հեռացման, աշխատանքային պաշտոնի իջեցման և բարձրացման հարցում մոնիտորինգի կազմակերպում: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
*Համայնքային զարգացման ռեսուրս-կենտրոնների հիմնում. հունիս 2006թ.*
Մրցույթի նպատակն էր ստեղծել համայնքային զարգացման տաս ռեսուրս-կենտրոններ, որոնք կզարգացնեն համայնքահեն կազմակերպությունների կարողությունները` Հայաստանի մարզերի տեղական զարգացումներին ակտիվ դերակատարություն ունենալու նպատակով: Յուրաքանչյուր ռեսուրս-կենտրոն մարզի համայնքահեն կազմակերպություններին ու համայնքային խմբերին տրամադրում է հետևյալ ծառայությունները. ինտերնետ կապից, համակարգչից, պատճենահանման սարքից և ֆաքսից օգտվելու հնարավորություն; դասընթացների կազմակերպում ուղղված վերլուծական մտածողության, մասնակցային մեթոդներով կարիքների գնահատման, ծրագրերի մշակման, ֆոնդերի հայթայթման, համայնքների ակտիվացման և մոնիտորինգի ու գնահատման հմտությունների ձևավորմանը: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
*Կազմակերպական կարողությունների զարգացում. հետաքրքրության նամակների հրավեր. հուլիս 2006թ.*
2006թ. հուլիսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի նախկին դրամաշնորհառու կազմակերպություններից ընտրված մի խումբ հրավիրված էր մասնակցելու հիմնադրամի <<Կազմակերպական կարողությունների զարգացում>> ծրագրին: Ներկայացվեցին հետաքրքրության նամակներ և ընտրվեցին վեց կազմակերպություններ ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր կազմակերպությունում անցկացվում է գնահատում, որի ժամանակ ուսումնասիրվում է կազմակերպության կառավարման ենթակառուցվածքը` հետագայում այն հզորացնելու նպատակով: Ընտրվեցին այն հասարակական կազմակերպությունները, որոնք պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու ծրագրով նախատեսված գործողություններին; ցույց տվեցին կազմակերպության կազմակերպական զարգացման անհրաժեշտությունը; ֆինանսապես կայուն դառնալու ներուժ ունեին և նախկինում հաջողությամբ իրականացրել էին հիմնադրամի կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագիրը: Կազմակերպական կարողությունների գնահատումից հետո հիմնադրամի կազմակերպական կարողությունների զարգացման պատասխանատուն յուրաքանչյուր կազմակերպությանն է ներկայացնում հաշվետվություն, որի մեջ արտացոլված են կազմակերպությունների աշխատանքների կատարման բարելավմանն ուղղված առաջարկություններ: Այնուհետև, այդ առաջարկությունների հիման վրա տվյալ կազմակերպությունը մշակում է գործողությունների պլան: Գործողությունների պլանը մշակելուց հետո տվյալ կազմակերպությունը կարող է դիմել հիմնադրամ` այն իրականացնելու նպատակով դրամաշնորհ ստանալու համար: Կազմակերպությունների ցանկը ստացեք այստեղից.
Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների մշակումը Հայաստանում. ապրիլ 2005թ.
Մրցույթի նպատակն էր Հայաստանում աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը` վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ մշակելու միջոցով: Ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ գործողությունները. վեճերի այլընտրանքային լուծումների վերաբերյալ տեղեկատվական արշավների կազմակերպում; Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծումները խթանելու ֆորմալ մեխանիզմների մշակում; միջնորդ դատավորների կարողությունների զարգացում և վեճերի այլընտրանքային լուծումների օրենսդրական փոփոխությունների շուրջ լոբբինգի կազմակերպում: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
Միջհամայնքային ցանցերի ստեղծում և համագործակցություն. հուլիս 2005թ.
Մրցույթի նպատակն էր աջակցել միջհամայնքային ցանցերի ստեղծմանը և համագործակցության հաստատմանը` կազմակերպական կարողությունների զարգացման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման և համայնքային ցանցերի հաջող մոդելների մշակման միջոցով: Ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ գործողությունները. համագործակցության և ցանցի ստեղծում; տեխնիկական և մասնագիտական աջակցություն նորաստեղծ ցանցերին; ցանցի աշխատանքների լուսաբանում և գործող ցանցերի կարողությունների զարգացում: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
Բիզնես խորհրդատվություն. հուլիս 2004թ.
Մրցույթի նպատակն էր աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը` ստեղծելով բարենպաստ պայմաններ բիզնեսի համար և հաստատելով երկխոսություն պետական և մասնավոր սեկտորների միջև: Մրցույթի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աջակցեց խորհրդատվական մի շարք գործողությունների իրականացմանը, այդ թվում` բիզնես-պետություն համագործակցության մեխանիզմների մշակում; օրենսդրության բարելավում; կարճաժամկետ խորհրդատվական արշավների կազմակերպում, որոնք բարեփոխումներ կմտցնեին գործող դատական, օրենսդրական և գործադիր կառավարման համակարգերում: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
Համայնքահեն կազմակերպությունների կայուն զարգացում. հուլիս 2004թ.
Մրցույթի նպատակն էր մեծացնել քաղաքացիական ակտիվությունը` ստեղծելով համայնքահեն կազմակերպությունների զարգացման կայուն մոդելներ, զարգացնելով դրանց ֆինանսական կենսունակությունը և խթանելով համագործակցություն համայնքահեն ու հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ու գործարարների միջև: Մրցույթի շրջանակներում հիմնադրամը ֆինանսավորեց այնպիսի գործողությունների իրականացմանը, որոնք ուղղված էին եկամտաբեր աղբյուրների բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, նոր գործընկերությունների հաստատմանը և հանրային աշխատանքների կազմակերպմանը: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
Բիզնեսի զարգացումը մարզերում. օգոստոս 2004թ.
Մրցույթի նպատակն էր հզորացնել բիզնես կենտրոնների տեխնիկական և կազմակերպական կարողությունները հետևյալ ութ մարզերում. Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Տավուշ: Այս ամենն իրականացվեց դրամաշնորհների տրամադրման ու կազմակերպական կարողությունների զարգացման միջոցով: Մրցույթի շրջանակներում հիմնադրամը ֆինանսավորեց այնպիսի գործողությունների իրականացմանը, որոնք ուղղված էին Հայաստանի մարզերում մասնավոր սեկտորի զարգացմանը նպաստող մեխանիզմների մշակմանն ու տարածմանը: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
Թերթերի տարածման համակարգերի զարգացում. նոյեմբեր 2004թ.
Մրցույթի նպատակն էր բարելավել և ընդլայնել Հայաստանում գործող թերթերի տարածման համակարգը: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից դիմորդ կազմակերպությանը որևէ ռազմավարություն կամ մեթոդ առաջարկված չէր: Խրախուսվում էին նորարարական մոտեցումները: Մրցույթի առաջին փուլը նվիրված էր Երևանում թերթերի տարածման աշխատանքներին: Երկրորդ փուլին ծրագրում ընդգրկվեցին նաև Հայաստանի մարզերը: Ծրագրերի մասին կարդացեք այստեղ.
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: