Հայտի ձևեր

Հիմնադրամը տրամադրում է դրամաշնորհներ « բաց դռներ » կոչվող գործընթացի միջոցով, որը ներառում է դրամաշնորհներ ստանալու առաջարկների անընդմեջ դիտարկում: Հիմնադրամը նաև ֆինանսավորում է հատուկ հայտարարված բնագավառում նախաձեռնությունների կամ մրցույթների արդյունքում ստացված ծրագրերը:

Դրամաշնորհի հայտ ներկայացնելու համար ` խնդրում ենք նախ լրացնել և հիմնադրամ ներկայացնել հայտի պարզ ձևը (տե’ս ներքևում): Ձեր նախնական հայտը ուսումնասիրելուց հետո հիմնադրամի աշխատակիցները խորհուրդ կտան, թե ինչ ընթացք պետք է տալ Ձեր կողմից ներկայացված հայտին:Հիմնվելով Ձեր կողմից ներկայացված նախնական հայտի ուսումնասիրության արդյունքների վրա` հիմնադրամի աշխատակիցները կարող են մերժել այն կամ առաջարկել լրացնել և ներկայացնել ամբողջական հայցադիմումի փաթեթը, և/կամ տրամադրել հավելյալ տեղեկատվություն Ձեր նախագծի կամ կազմակերպության մասին:

Մինչ հիմնադրամի աշխատակիցների կողմից համապատասխան առաջարկութուն ստանալը` հայցադիմումի ամփոփ ձևը ներկայացնելու կարիք չկա:

Լրացրեք այս 2-3 էջ ծավալով հայտի ձևը ԵՀՀ ներկայացման համար
Լրացրեք հայցադիմումի ամփոփ ձևը ԵՀՀ ներկայացնելու համար: ԵՀՀն խորհուրդ է տալիս նախ ներկայացնել կարճ հայտի ձևը (տես վերևում) և ապա այս հայցադիմումի փաթեթը:
Տրամաբանական մոդել, որը ամփոփ հայցադիմումի մաս է կազմում:
Ամփոփ հայցադիմումի մաս է կազմում: Լրացվում է անգլերեն լեզվով:
Share |