«Հայ-ադրբեջանական հարաբերությունների անաչառ լուսաբանում» նախագիծ

Նախագծի նպատակն է` ավելացնել ճշգրիտ և անաչառ լրատվությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հարաբերությունների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ և նպաստել համագործակցող խմբագիրների, լրագրողների և ԶԼՄ ոլորտի ՀԿ-ների ցանցի ստեղծմանը Հայաստանում և Ադրբեջանում:

ԶԼՄ-ն հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց է: Այն նաև գոյություն ունեցող «ճեղքվածքների» միջև վստահություն կառուցելու ներուժ ունի: Դա հնարավոր է անել լուսաբանելով բազում խնդիրներ, հենվելով պատմությունների ստեղծման համար աղբյուրների ավելի մեծ շարանի վրա, ներկայացնելով և՛ պաշտոնյաների, և՛ քաղաքացիների ձայնը և գիտակցաբար բացառելով կողմնակալությունը լուսաբանումից:

Ամեն դեպքում առանց ճշգրիտ և անկողմնակալ տեղեկատվության, որը զերծ է բացասական հռետորականությունից և կարծրատիպերից, հայերը և ադրբեջանցիները կշարունակեն իրար տեսնել որպես թշնամիներ, որոնք չունեն ընդհանրություններ: Այս տարաձայնությունները նվազեցնելու նպատակով ԵՀՀ-ի հայ-ադրբեջանական հարաբերությունների անաչառ լուսաբանման ծրագիրը ներառում է ֆոկուս խմբերի մեթոդաբանության վրա հիմնված հետազոտություն հասարակության ըմբռնումների վերաբերյալ նշված տարաձայնությունների շուրջ, անկողմնակալ լրատվության սկզբունքների դասընթաց 40 հեռուստատեսության, ռադիոյի, էլեկտրոնային և տպագիր մամուլի ժուռնալիստների և խմբագիրների համար յուրաքանչյուր երկրում, ԶԼՄ-ների երկու առանձին մոնիտորինգի գնահատում, որը նպատակ ուներ չափել կողմնակալությունը և հետագայում հաշվել հաճախ հանդիպող անճշտությունների քանակը, և նորարար ֆոնդ, որը օգտագործվում է փոքր փորձարարական նախագծեր իրականացնելու համար, որոնք վերաբերվում են կողմնակալության խնդիրներին:

ԵՀՀ-ն սերտորեն համագործակցում է ծրագրի չորս հիմնական գործընկերների հետ` Յենի Նեսիլ (Ադրբեջան), Երևանի մամուլի ակումբ (Հայաստան), Ինտերնյուզ-Հայաստան և Ինտերնյուզ-Ադրբեջան:
Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականի հունիսին, որին հաջորդել են դրամաշնորհային պայմանագրեր ԵՀՀ-ի հայաստանյան և ադրբեջանյան գրասենյակների և ՄԲ Արտաքին գործերի նախարարության միջև:

Ո՞վ ինչին է ուշադրություն դարձնում:

2008 թվականի ամռանը ՀՌՌԿ-ի հայաստանյան և ադրբեջանյան թիմերը կազմակերպեցին ֆոկուս խմբեր Հայաստանում և Ադրբեջանում, և պատրաստեցին մի զեկույց այն մասին, թե որքանով է հասարակությունը վստահում ԶԼՄ-ներին, հատկապես`հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման հարցում:

Ուսումնասիրությունը կարող եք ներբեռնել այստեղից`

ԶԼՄ-ների մոնիտորինգի գնահատում

ԵՀՀ-ի հիմնական գործընտկերները Հայաստանում (Երևանի մամուլի ակումբ) և Ադրբեջանում (Յենի Նեսիլ) անցկացրեցին ԶԼՄ-ների գնահատման միասնական մոնիտորինգ, որը հանդիսանում էր երկրորդ նախագծի բաղկացուցիչ մաս: Մոնիտորինգի առաջին փուլը, որը տևել է 2008 թվականի սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը արդեն ամբողջությամբ ավարտված է: Երկրորդ փուլի մոնիտորինգը կատարվել է 2009 թվականի հոկտեմբերի 1-31-ը:

Հաշվետվությունը ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղից`
(ռուսերեն և անգլերեն լեզուներով)

Դասընթացներ լրագրողների համար

Հայաստանցի մասնակիցներն ու խմբագրերը
Հայաստանցի մասնակիցներն ու խմբագրերը

Դասընթացների առաջին փուլը, որը վերաբերվում էր ինքնաքննադատմանը, օբյեկտիվությանը և ճշգրտույանը, ինչպես նաև շոշափում էր հակամարտությունների շրջաններում ԶԼՄ-ների միջազգային փորձը 20 հոգանոց ժուռնալիտների խմբի համար Հայաստանում և Ադրբեջանում անցկացվեց 2009 թվականի փետրվարին: Դասընթացի այլ նյութերի հետ մեկտեղ նաև որպես տեղեկատվական նյութ օգտագործվել են ԶԼՄ-ներին վստահելու հասարակական կարծիքի վերաբերյալ հաշվետվության և ԶԼՄ-ների երկամսյա մոնիտորինգի հայերեն և ադրբեջաներեն թարգմանությունները: Հայստանում չորս խմբագիր, իսկ Ադրբեջանում ութ խմբագիր անցկացվող դասընթացի վերջին օրը ներկա գտնվեցին և մասնակցեցին քննարկումներին:
2009 թվականի մարտի 27-29 Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվեց եռօրյա տարածաշրջանային գործնական հանդիպում: Հանդիպմանը մասնակցեցին 11 լրագրող (այն 20-ից, որոնք փետրվարին մասնակցել էին համապատասխան դասընթացին) Հայաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ԵՀՀ-ի հիմնական գործընկերների չորս ներկայացուցիչ Հայաստանից և Ադրբեջանից և ԵՀՀ-ի Բաքվի և Երևանի անձնակազմերի ներկայացուցիչներ:

Դասընթացի երկրորդ փուլը լրագրողների մի նոր խմբի համար Բաքվում անցկացվեց նոյեմբերին, իսկ Երևանում` հայ լրագորղների մի նոր խմբի համար դեկտեմբերին:

Համատեղ ծրագրեր

Share |