Հայաստանը և Թուրքիան կրում են երկար պատմություն ունեցող սուր տարաձայնությունների բեռը: Վերջին քսան տարիների ընթացքում երկու երկրները կատարել են իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և կապեր հաստատելու մի շարք փորձեր, սակայն առ այսօր այս ջանքերը չեն հանգեցրել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու երեք մեծ «ալիքներ» են եղել: Թեև քաղաքական մերձեցման խթանման առումով այս բոլոր «ալիքների» ունեցած հաջողությունները սահմանափակ են եղել, սակայն «երրորդ ալիքից» քաղած դասն այն է, որ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության համատեղ ջանքերը կարող են դրականորեն ազդել հասարակական վերաբերմունքի վրա:
Հաշվի առնելով այս հանգամանքը` ծրագիրը աջակցում է հարաբերությունների բարելավման «չորրորդ ալիքի» կայացմանը` քաղաքացիական հասարակությունը, գործարար և ոչ պաշտոնական երկխոսությունն ուղղորդելով դեպի այն կետը, երբ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան հարաբերություններ հաստատել և հեշտությամբ բացել սահմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և երեք հայկական գործընկեր կազմակերպությունների` Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ կազմված կոնսորցիումի կողմից: Երկար տարիներ այս չորս կազմակերպությունները եղել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացի առաջատար դիրքերում և մեծ դեր են ունեցել քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների, մշակութային երկխոսության, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտության երկրորդ ուղու և ժողովրդական դիվանագիտության գործադրած ջանքերում: Կոնսորցիումը նաև սերտ համագործակցում է Թուրքիայի առաջատար կազմակերպությունների հետ:
Ծրագրի գործունեության համար երեք առաջնահերթ ոլորտներն են բիզնես համագործակցությունը, քաղաքացիական հասարակությունը և միջկառավարական երկխոսությունը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում նշված երեք ոլորտներում կանցկացվի հետազոտություն: Ծրագրի տևողությունը 2010թ-ի հոկտեմբերի 1-ից մինչ 2012թ-ի հոկտեմբերի 1-ն է: Ծրագիրը կնպաստի միջսահմանային կապերի հաստատմանը, կբարձրացնի երկու հասարակությունների միջև վստահության մակարդակը և կնվազեցնի առկա կարծրատիպերը, ինչպես նաև պայմաններ կստեղծի պետական գործիչների միջև ոչ պաշտոնական հարաբերություններ հաստատման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով կօգնի կօգնի անդրադառնալ առավել հակասական խնդիրներին:
ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:
2011 թ. ապրիլին ԵՀՀ սկսեց ուսումնասիրել այն գաղափարները, որոնք կարող են հանգեցնել փոքր ու միջին փոփոխությունների կամ կարող են իրականացվել անգամ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում:
2011 թ. ողջ ապրիլ ամսվա ընթացքում հետազոտող Սվեն Բեհրենդտը հարցազրույցներ անցկացրեց հիմնական շահագրգիռ կողմերի հետ Երեւանում (Հայաստան) եւ Ստամբուլում (Թուրքիա): Հետազոտողն աշխատանքի նախնական արդյունքները ներկայացրեց Քաղաքական և մեդիա քննարկումների շրջանակներում Երեւանում, 2011 թ. մայիսի 16-18-ին: Հետազոտությունն ավարտվեց 2011 թ հունիսին, որից հետո եզրակացությունները ներկայացվեցին գլխավոր շահառու խմբերին Հայաստանում եւ Թուրքիայում: Հիմնական առաջարկությունները, որով հետազոտողը հանդես եկավ, ներառում են.
ա) ընդունել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ աշխարհաքաղաքական անհամամասնությունը եւ մշակել միջոցներ, որոնք թույլ կտան երկխոսությունը զարգացնել այդ անհամամասնության շրջանակներից դուրս,
բ) խորացնել եւ ընդլայնել երկխոսությունը. սկսել դուրս բերել այդ գործընթացը Ստամբուլից և Երեւանից և մշակել ընդլայնման ռազմավարություններ` մասնավորապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին ներգրավելու նպատակով,
գ) ճանաչել Թուրքիայի ու Հայաստանի հասարակությունների բազմաշերտությունը և ներքաղաքական հակասությունները և կիրառել դրանք ոչ թե մարտավարական օգուտներ ստանալու, այլ երկխոսության գործընկերոջ առավել տարբերակված ընկալումը ձևավորելու համար,
դ) գիտակցել փակ սահմանների հետևանքով կորցրած տնտեսական հնարավորությունների արժեքը և հնարավորության դեպքում ստեղծել գործարար կապեր համայնքների միջև:
Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այսեղից..
Հայտերի ընդունման հրավերը հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մի մասը: Ծրագիրը համատեղ իրագործվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը (ՀԱԳ(Գ)Մ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) և Երևանի մամուլի ակումբը (ԵՄԿ):
ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր, զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:
Դրամաշնորհների բաց մրցույթը ծառայում է որպես մեխանիզմ` երկու երկրների շուրջ ձևավորված իրավիճակին արդյունավետ կերպով հարմարվելու, նորարարությունը խթանելու և նոր դեմքեր ու խմբեր առաջադրելու, ինչպես նաև նոր գաղափարներ և մոտեցումներ փորձարկելու համար:
Դրամաշնորհների բաց մրցույթը բարենպաստ պայմաններ կստեղծի նորարարական կամ/և պիլոտային գաղափարների աճի և հաջողության համար: Դրամաշնորհների բաց մրցույթի մեխանիզմի միջոցով նոր և երիտասարդ ՀԿ-երը, զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաև գործարար շրջանակները կստանան միջսահմանային երկխոսության մեջ ընդգրկվելու և շփվելու հնարավորություն: Բաց մրցույթի գաղափարը մասնավորապես առնչվում է մի գործընթացի հետ, որով հաշվի է առնվում Հայաստան-Թուրքիա շփումներին նպաստող յուրաքանչյուր խնդիր և նորարարական մոտեցում:
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: