Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի Հայաստանյան գրասենյակը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված` ռեսուրսների և ուսուցման կենտրոնների ցանցի մասն է: Ծրագրի նպատակն է խթանել հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը Հարավային Կովկասում:
Ծրագիրի երեք հիմնական նպատակներն են`

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և տեղի համալսարանների համագործակցությամբ ( ՀՌԿԿ-Հայաստանը տեղակայված է Երևանի պետական համալսարանի շենքում) ՀՌԿԿ ցանցը հասարակական գիտությունների հետազոտողների և քաղաքական գործիչների համար հնարավորություններ է ընձեռում համատեղ անցկացնել հետազոտություններ ու դասընթացներ:

Գրադարան և համակարգչային սրահ
ՀՌԿԿ գրադարաններն անվճար տրամադրում են հասարակագիտության բնագավառի հիմնարար գրքեր, ամսագրեր, պարբերականներ, որոնց թիվն անընդհատ աճում է: ՀՌԿԿ համակարգչային սրահներն ապահովում են արագագործ ինտերնետ կապ, հասարակագիտական էլեկտրոնային ամսագրերի, Հարավային Կովկասի սոցիալ-տնտեսական զարգացումների վերաբերյալ տվյալների շտեմարանների, ինչպես նաև տվյալների միջազգային աղբյուրների անվճար հասանելիություն:

Դասընթացներ, դասախոսություններ, գիտաժողովներ և կլոր սեղաններ
Հասարակագիտական տարբեր թեմաների վերաբերյալ կանոնավորապես կազմակերպվող տեղական և տարածաշրջանային ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ վարելու են հրավիրվում թե’ տեղական, և թե’ օտարերկրյա փորձագետներ: ՀՌԿԿ մեթոդաբանական դասընթացները հնարավորություն են ընձեռում տեղի հասարակագետ հետազոտողներին հմտանալու նաև ժամանակակից վիճակագրական փաթեթների օգտագործման մեջ:  ՀՌԿԿ կենտրոնները ունեն կարևորագույն քաղաքական խնդիրների և տարածաշրջանային հարթույթում քաղաքականության ձևավորման միտումների շուրջ տեղական, ռեգիոնալ և միջազգային գիտաժողովներ, կլոր սեղաններ և ամառային դպրոցներ կազմակերպելու հարուստ փորձ, խրախուսելով միջառարկայական երկխոսությունը:

Կովկասյան բարոմետր 

Տվյալները հասարակագիտական հետազոտությունների համար խիստ կարևոր են, սակայն Հարավային Կովկասում դեռևս սակավ են սոցիալական, քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին վերաբերող արժանահավատ, թարմ և մատչելի տվյալները: Վստահելի տվյալների հասանելիության ապահովումը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրային առաջնահերթություններից է: Առկա տվյալների բազաների կենտրոնակայանի գործառույթից զատ, ՀՌԿԿ կենտրոնները ֆինանսավորում և իրականացնում են Հարավային Կովկասում սոցիալական, տնտեսական և քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքներ:

Վստահարժան տվյալների հասանելիության ապահովումը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրային առաջնահերթություններից է: ՀՌԿԿ կենտրոնները իրականացնում են Հարավային Կովկասում սոցիալական, տնտեսական և քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքներ 2004թ.-ից: Տվյալները հավաքագրվում են համաձայնեցված մեթոդաբանությամբ, բոլոր երեք երկրներում միաժամանակ, և նույն հարցաթերթով, ինչն ապահովում է արդյունքների համադրելիությունը:


Հարցման գործիքներըը` հարցաթերթերը, ցուցադրաքարտերը, ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագրությունը, հավաքագրված տվյալների բազաները (SPSS ֆորմատով) և դրանց վերլուծության որոշ նախնական արդյունքներ տեղակայված են ՀՌԿԿ տարածաշրջանային վեբկայքում` http://www.crrccenters.org/ հասցեով:

Հետազոտական դրամաշնորհների ծրագիր
ՀՌԿԿ հետազոտական դրամաշնորհների ծրագիրը գործում է 2004 թ-ից: Ծրագրի նպատակն է աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանի անհատներին հասարակական գիտությունների ոլորտում հետազոտություններ իրականացնելու գործում: ՀՌԿԿ-ը հետազոտողներին տրամադրում է դրամաշնորհներ վերլուծելու համար տնտեսագիտության, սոցիոլոգիայի և ժողովրդագրության հիմնահարցեր և մշակելու հանձնարարականներ քաղաքական գործիչների համար: 2007թ. սկսած Դրամաշնորհային ծրագրի իրականացման համար լայնորեն օգտագործվում է առցանց Մուդըլ կոչվող հեռուսուցման համակարգը: Վերջինս հնարավոր է դարձնում համատեղել դրամաշնորհին դիմելու և ուսուցման գործընթացները:

ՀՌԿԿ մուդըլ և բլոգ
ՀՌԿԿ-ի կողմից Moodle-ը ներկայումս օգտագործվում է Հետազոտական դրամաշնորհային ծրագիրը ուսումնական գործընթացի հետ համակցելու համար: Moodle-ը կիրառվում է նաև ՀՌԿԿ տարածաշրջանային հետազոտական ծրագրերի ղեկավարման և առանցքային հասարակագիտական դասընթացների մոդուլներ մշակելու համար: ՀՌԿԿ-ի Moodle-ը տեսնելու համար սեղմեք այստեղ:  ՀՌԿԿ-Հայաստանը կիրառում է Moodle-ի անգլերեն և հայերեն տարբերակները տեղական դասընթացների մոդուլներ մշակելու համար այստեղ:

ՀՌԿԿ էլեկտրոնային օրագիրը` բլոգը թողարկվում է 2006թ. նոյեմբերից: Այն ամփոփագրելով Հարավային Կովկասին վերաբերող հետազոտությունները, արդեն ընթերցողներ է գտել ողջ աշխարհում` Նայրոբիից մինչև Սիդնեյ, Բիշկեկից մինչև Լոս Անջելես: Բլոգն ընթերցելու համար սեղմեք այստեղ: ՀՌԿԿ-Հայաստանն ունի առանձին բլոգ այստեղ, որտեղ արտացոլվում է կենտրոնի գործունեությունը և կենտրոնում տեղի ունեցած հիմնական միջոցառումները:

ՀՌԿԿ Հայաստանի-ի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ http://www.crrc.am/

ՀՌԿԿ հետազորությունների ներկայացումներ

Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում կատարված «Կոռուպցիան Հայաստանում. Հանրային կարծիքի ուսումնասիրություն».

2008
Հայերեն  - http://www.crrc.am/store/files/corruption/2008_Corruption_Household_Survey_Findings_Presentation_Armenian.pdf

2009
Հայերեն  - http://www.crrc.am/store/files/corruption/2009_Corruption_Household_Enterprise_Surveys_Presentations.rar

2010
Հայերեն  - http://www.crrc.am/store/files/corruption/2010_Corruption_Household_Survey_Findings_Presentation_Armenian.pdf

Կովկասյան բարոմետր

2007
Հայերեն - http://crrc.am/store/di08/DI%202007-%20Presentation%20Slides_am.ppt

2009
Հայերեն  - www.crrc.am/store/files/di2009/DI%202009%20Presentation%20(Armenian).pdf

Share |