• Բարձրացնել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների և Արևելյան գործընկերություն ծրագրի ընկալման աստիճանը հայաստանյան հասարակության շրջանում և լսելի դարցնել հանրային կարծիքը նշված թեմաների շուրջ:
• Կառուցել հայաստանյան հասարակության, եվրոպական կազմակերպությունների և Հայաստանի կառավարության միջև քաղաքականությունների մշակմանն առնչվող լիարժեք համագործության մեխանիզմ,
• Նպաստել բարձրագույն կրթության արդյունավետ բարեփոխմանը Բոլոնյան գործընթացի լույսի ներքո:
Եվրոպա ծրագրի շրջանականերում ԵՀՀ իրականացրեց երկու գրքերի մշակում և այժմ դրանց ներկայացման և տարածման փուլում է: Գրքերի տպագրությունն իրականացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: «Բարև, Եվրոպա» և «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերի հիմնական նպատակն է հայ ընթերցողին տրամադրել Եվրոպական միության, ինչպես նաև Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ և օգտակար տեղեկատվություն: «Եվրոպական միություն և Հայաստան» գիրքը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար: Այն անդրադառնում է ԵՄ պատմությանը, պարզաբանում կառուցվածքը և նկարագրում ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: «Բարև Եվրոպա» գիրքն ուղղված է երիտասարդությանը, մասնավորապես` ավագ դպրոցի աշակերտներին: Վերջինս, գրված է էլ ավելի ինտերակտիվ և ընկերական ոճով, քան առաջինը: Երկու գրքերն էլ հարուստ են տեղեկատվության ընկալումը հեշտացնող պատկերներով:
Գրքերի շնորհանդեսաը կայացավ 2010 նոյեմբերի 15-ին: Շնորհանդեսին մասնակցեցին ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռուլ դե Լուցենբերգերը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Սեկարևը և երկու գրքերի հեղինակներ Գայանե Թերզյանը և Լիլիթ Բեգանյանը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը պլանավորում է տարածել «Բարև, Եվրոպա» և «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերը Երիտասարդական բանկերի, հայաստանյան ԲՈՒՀ-երի, գրադարանների և հասարակական կազմակերպությունների միջոցով: Բացի այդ Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի հետ համատեղ իրակաացվում է ծրագիր` ուղղված ավագ դպրոցներում «Բարև, Եվրոպա» գրքի օգտագործմանը որպես ուսումնաօժանդակ գրականություն: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր Երևանի երկու դպրոցներում, որն իր մեջ կներառի ուսուցիչների վերապատրաստում և գրքի փորձարկումը դասարաններում:
ԵՀՀ-ը Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հետ համատեղ իրականացնում է հայաստանյան բարձրագույն կրթության համակարգի բարեփոխմանն ու Բոլոնյան պահանջներին համապատասխանեցմանն ուղղված ծրագիր: 2009 թ. հուլիսի 15-19-ը ԵՀՀ-ը կազմակերպեց կազմակերպչագործունեական սեմինար, որը մշակեց առաջարկներ և նախագծերի փաթեթ` ուղղված Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի բարեփոխմանը: Փորձագետների աշխատանքային խումբը, հիմնվելով միջոցառման ընթացքում մշակված առաջարկների վրա, կստեղծի բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ուղղված առաջարկների փաթեթ և գործողությունների պլան, որոնք կառաջարկվեն Կրթության և գիտության նախարարությանը, բարձրագույն ուսումնական հաստատություններին և Հայաստանում գործող այլ շահագրգիռ կառույցներին:
2009 թ. Հոկտեմբերի 23-25ը կազմակերպվեց համատեղ երկրորդ միջոցառումը, որն ամփոփեց կազմակերպչագործունեկան սեմինարի արդյունքները, մշակեց առաջարկների փաթեթ, որը հիմք ծառաեց ԵՊԼՀ 2010-2015 թթ. Ռազմավարության մշակման համար: Առաջարկները ներառում են կրթական գործընթացի կազմակերպման բարելավման, արտաքին աշխարի հետ կապերի ամրապնդման, ԲՈՒՀ-ի կառավարման գործընթացի բարեփոխման և բազմաթիվ այլ ոլորտներին առընչվող գործնական ծրագրեր, որոնք ԵՊԼՀ-ն նախատեսում է իրականացնել 2010-2015 թթ. ընթացքում:
Արևելյան գործընկերության սկզբնավորումից ի վեր ԵՀՀ Հայաստանը` հայաստանյան ճանաչված ՀԿ-ների հետ համատեղ, նախաձեռնեց հանդիպումների, քննարկումների և կլոր սեղանների շարք` նվիրված Արևելյան գործընկերություն ծրագրի տարբեր ասպեկտներին: Նախաձեռնությունը բացող միջոցառումը տեղի ունեցավ 2009 թ. հունիսի 18-ին: Այն վերնագրված էր "Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում և Արևելյան գործընկերություն ծրագիրը": Միջոցառումը կազմակերպվեց ԵՀՀ գրասենյակում և հյուրընկալեց հայաստանյան պետական և ոչ-պետական սեկտորների ներկայացուցիչներին, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերություն ծրագրի մասնակից երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:
Արևելյան գործընկերության սկզբնավորումից ի վեր ԵՀՀ Հայաստանը` հայաստանյան ճանաչված ՀԿ-ների հետ համատեղ, նախաձեռնեց հանդիպումների, քննարկումների և կլոր սեղանների շարք` նվիրված Արևելյան գործընկերություն ծրագրի տարբեր ասպեկտներին: Նախաձեռնությունը բացող միջոցառումը տեղի ունեցավ 2009 թ. հունիսի 18-ին: Այն վերնագրված էր “Հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում և Արևելյան գործընկերություն ծրագիրը”: Միջոցառումը կազմակերպվեց ԵՀՀ գրասենյակում և հյուրընկալեց հայաստանյան պետական և ոչ-պետական սեկտորների ներկայացուցիչներին, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերություն ծրագրի մասնակից երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նախաձեռնել է Եվրոպական ծրագիրը 2009 թ. հունվարին:
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: