«Շփման գիծ: Ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար» հանրային քննարկումներ

Մալյան թատրոնի գտնվելու վայրը
Մալյան թատրոնի գտնվելու վայրը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված քաղաքացիներին մասնակցելու «Շփման գիծ: Ի՞նչ է պետք անել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար» խորագրով հանրային քննարկումների:

Քննարկումները տեղի կունենան ս.թ. փետրվարի 24, 25, 26 Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում (Վարդանանց փ. 22): Բոլոր քննարկումների սկիզբը` 16:00, մուտքն ազատ է:

Փետրվարի 24, ժ. 16:00 -«Անաչառ լրատվություն.ողջամտության սահման»

Բանախոսներ`

Արման Սաղաթելյան, ԱրմՌադիո 107

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբ

Գեղամ Մանուկյան, Երկիր Մեդիա

Նունե Սարգսյան, Ինտերնյուս

Փետրվարի 25, ժ. 16:00 - «Ջուր թշնամու ջրաղացին»

Բանախոսներ`

Արթուր Սաքունց - Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Վանաձոր

Արմեն Հովհաննիսյան - Բլոգեր

Ծովինար Նազարյան - «Բանակն իրականում» նախաձեռնություն

Վահագն Մխոյան - Բլոգեր

Փետրվարի 26, ժ. 16:00 - «Մշակույթը առճակատման, թե հաշտեցման աղբյուր»

Բանախոսներ`

Արա Նեդոլյան - Թատերագետ, հրապախոս

Լարիսա Ալավերդյան  - ԱԺ պատգամավոր

Վահրամ Մարտիրոսյան - Գրող, սցենարիստ

Տիգրան Խզմալյան - Կինոռեժիսոր

Ձեր մասնակցությունը հաստատելու և տեղը ապահովագրելու համար, խնդրում ենք զանգահարել Գայանե Մանվելյանին 010 586095 (306) հեռախոսահամարով կամ գրել gmanvelyan@epfound.am հասցեով:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ այս քննարկումները մաս են կազմում ԵՀՀ «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» նախագծի, որը իրականացվում է Մեծ Բրիտանիայի կառավարության օժանդակությամբ: Քննարկումները նկարահանվելու են հետագա ցուցադրության նապատակով:

 

Share |