Ամենամյա դրամաշնորհային մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը-(ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» թեմայով:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը` ավանդական և այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ),  Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ - USAID) աջակցությամբ:

Մրցույթի նպատակը

Մրցույթի նպատակն է խրախուսել նորարարական նյութերի պատրաստումը` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և տարածման նոր ձևերի օգտագործմամբ:

Պատրաստված նյութերը պետք է անդրադառնան սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորագույն զարգացումներին:

Խրախուսվում են ստեղծագործական մոտեցումները: Առավելությունը կտրվի այն առաջարկներին, որոնք իրականացվելու են նոր և բազմազան տեխնոլոգիաների կիրառմամբ:    

Մրցույթն  իրականացվելու է հետևյալ երկու զուգահեռ ուղղություններով.

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ կամ խմբեր:

Հայտի պահանջվող ձևաչափը

Հայտը  պետք է բաղկացած լինի կից ներկայացված բյուջերի օրինակի, տրամաբանական մոդելի և ծրագրային առաջարկի մեկ տպագիր և մեկ էլեկտրոնային օրինակից (հայերեն կամ անգլերեն): Ծրագրային հայտի բուն տեքստը (առանց հավելվածների) չպետք է գերազանցի 5 էջը` 12 pt Arial տառատեսակով: 

Տպագիր օրինակը պետք է հաստատված և կնքված/ստորագրված լինի կազմակերպության գործադիր տնօրենի/դիմորդի կողմից: Էլեկտրոնային օրինակն ուղարկել info-epf@epfound.am հասցեին`  գլխագրում նշելով թեմայի անվանումը: Օրինակ` «քաղաքացիական լրագրություն» թեմայով հայտ ներկայացնող դիմորդը պետք է էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line), ինչպես նաև բուն հայտի վերնագրում նշի «ARM Grant Competition: citizen journalism»: Հայտի ձևը, տրամաբանական մոդելը և բյուջեի օրինակը կցվում են այս հայտարարությանը: Կորպորատիվ դիմորդները պետք է լրացնեն նաև դրամաշնորհների կառավարման կից հարցաթերթը (GMQ form):

Համաֆինանսավորման պահանջ

Հայտատու կազմակերպությունից կամ անհատից/խմբից ակնկալվում է առնվազն 25% համաֆինանսավորում ծրագրին` դրամական միջոցների, աշխատավարձերի, եթերաժամանակի տեսքով և այլ միջոցներով: ԱՄՆ կառավարությունից ստացված այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհային ծրագրերի տևողությունը 6-12 ամիս է: Մեկ դրամաշնորհի սահմաններում տրամադրվող գումարը 3.000-ից մինչև 20.000 ԱՄՆ դոլար է:

Հայտերի գնահատման չափորոշիչներ

Դիմորդներին տրվում է 5 շաբաթ` հայտերը լրացնելու և Եվրասիա համագործակցություն հիմնադրամ ներկայացնելու համար: Հիմնադրամին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԵՀՀ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար:

Այնուհետ հայտերը կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին, որ կազմված է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավարներից, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչից և անկախ փորձագետներից:

Հայտերը կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.

Ա. Նախնական չափորոշիչներ.

Նշված երկու չափորոշիչը կգնահատվի երկբալանոց համակարգում` «այո» կամ «ոչ» պատասխանների միջոցով:

Նախնական ընտրությունն անցնելուց հետո հայտերը կդիտարկվեն ըստ հետևյալ հիմնական չափորոշիչների.

Բ. Հիմնական չափորոշիչներ.

Այս չափորոշիչները կգնահատվեն 1-5 սանդղակով:

50%-ից ավելի միավորներ հավաքած հայտերը կանցնեն հաջորդ փուլ:

Գ. Հայտերի վերջնական գնահատականը կորոշվի հանձնաժողովի քվեարկության միջոցով: Քվեարկությունը կանցկացվի հետևյալ առաջնայնություններից ելնելով.

Դրամաշնորհային մրցույթում կհաղթեն այն հայտերը, որոնք հավաքել են առավելագույն միավորները «Բ» կարգի չափորոշիչներով և անցել են հանձնաժողովի քվեարկությունը` «Գ» կարգի չափորոշիչների հիման վրա:  

Հայտերի ներկայացման կարգը

Դրամաշնորհային մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտի ձևը: Այն կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքում կամ տպագիր օրինակը վերցնել ԵՀՀ գրասենյակից:

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը փետրվարի 7-ին և 8-ին ԵՀՀ գրասենյակում կանցկացնի նախամրցութային սեմինարներ: Սեմինարի ընթացքում կպատասխանենք հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի փետրվարի 27-ը` ժամը 17:00-ն:

Մասնագիտական հանձնաժողովը քննության կառնի ներկայացված հայտերը: Մրցույթի վերջնական արդյունքները կհայտարարվեն 2012 թ. մարտի 16-ին: Ծրագրերը կմեկնարկեն 2012-ի ապրիլից:

Դրամաշնորհային մրցույթի ժամանակացույցը

«Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ»  դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերով դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավարներ Մարինա Մխիթարյանին (58-60-95x205) և Ալիս Տեր-Ղևոնդյանին (58-60-95x208)՝ նշված հեռախոսահամարով կամ mmkhitaryan@epfound.am,  aterghevondian@epfound.am էլ. փոստով:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրին վերաբերող հարցերով կարելի է դիմել ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանին` 58-36-20 հեռախոսահամարով կամ manana@internews.tv  էլ. փոստով:

Մեր հասցեն`

Երևան, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Հեռախոս` 58-60-95

Կայք` http://www.epfound.am/

Ամենամյա դրամաշնորհային մրցույթի փաստեր

Նախորդ` 2011 թվականի դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ԵՀՀ-ն դրամաշնորհային աջակցություն է տրամադրել 14 ծրագրային առաջարկների: Հաջողված ծրագրերի միջոցով նոր մեդիայի տարածման նախաձեռնություններ են իրականացվել Բերդում և Արմավիրում, հանրային լրագրողի պլատֆորմներ են ստեղծվել Ա1+, Լրագիր և Հետք լրատվամիջոցներում, անհատական ցանցային նախաձեռնությունների միջոցով ստեղծվել են Բադու-ն, Դպրոցական բլոգը և Արմքոմեդիի լրաշարերը, աջակցություն են ստացել «Անհավանականության տեսություն», «Հայրենադարձ» և «Web TV» նախագծերը:

Share |