Մամլո հաղորդագրություններ
- 19 Հոկտեմբեր 2012
- 12 Հունիս 2012
Ս.թ. մայիսի 28-ից 30-ը Աղվերանում, «21-րդ դարի առաջնորդների ֆորում» ՀԿ-ը Հայաստանից, Թուրքիայի իր գործընկերոջ՝ «Երկիր Ասոցիացիա»-ի հետ համատեղ կազմակերպեցին աշխատանքային հանդիպում, որը համախմբեց Թուրքիայի եւ Հայաստանի տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ եւ կազմակերպություններ ներկայացնող 12 երիտասարդ բնապահպանների:
- 8 Հունիս 2012
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագիծը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը, «Նաիրի» կինոթատրոնում կկազմակերպվեն հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս (կից տեսե՛ք ծրագիրը):
- 11 Մայիս 2012
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
- 12 Մարտ 2012
Ս.թ. մարտի 13-ին, ժ. 14:00, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի կունենա Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) և ԵՊԼՀ-ի կողմից հիմնադրված թարգմանչական կենտրոնի (լաբորատորիայի) բացման արարողությունը:
- 22 Փետրվար 2012
Ս.թ. փետրվարի 21-ին հայ երիտասարդ ճարտարապետների և ճարտարագետների մի խումբ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ներկայացրեց իր փորձը և տպավորությունները 2011թ-ի դեկտեմբերին էներգախնայող ճարտարապետության և էներգիայի սպառման վերաբերյալ Ստամբուլում կայացած սեմինարի ընթացքում թուրք գործընկերների հետ մասնագիտական շփումների վերաբերյալ: Նման միջոցառումներ կկայանան 2012թ-ի փետրվարի 23–ին, ժամը` 16:00-ին, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ինչպես նաև մարտի 1-ին, ժամը`18:00-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում:
- 14 Հունվար 2012
Սոցիալական մեդիայի եւ հանրային թղթակցության փորձը՝ Եգիպտոսի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի սոցիալական լրատվամիջոցների մասնագետների մատուցմամբ:
Հանրային լրագրության ակումբի` ՀԼԱ կողմից նախաձեռնված Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը տեղի կունենա 2012 թ-ի հունվարի 15-19-ը, ամեն օր, ժամը 10-00-ից 18:00-ը, ՀԼԱ գրասենյակում, որը տեղակայված է Կովկասի ինստիտուտի շենքում (Եզնիկ Կողբացի 39):
- 17 Նոյեմբեր 2011
Ս.թ. նոյեմբերի 19-ից 20-ը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը: Ճամբարի մասնակիցները երկու օր շարունակ կմշակեն են ծրագրային փաթեթներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը: Ճամբարի ավարտին կներկայացվեն վերջնական տեսք ունեցող վեբ նախագծեր, որոնք կարող են կիրառվել զարգացման տարբեր ոլորտներում:
- 3 Մայիս 2011
«Մելիորա» երիտասարդական մշակութային ՀԿ-ն և երգահան Կարեն Գրիգորյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում են բարեգործական համերգ–ակցիա` հայաստանյան մանկատների երեխաների անմիջական մասնակցությամբ: Համերգը, որը տեղի կունենա ս/թ մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, հանդիսանում է կամավորական մշակութային «Ձեռք ձեռքի» ծրագրի եզրափակումը
- 24 Մարտ 2011
Ս.թ. մարտի 23-ին ԵՊՀ Պալեանների դահլիճում կայացավ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «Բարև, Եվրոպա» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին ԵՊՀ և այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված այլ երիտասարդներ:
- 15 Նոյեմբեր 2010
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) նոյեմբերի 15-ին, «Էրեբունի» բիզնես կենտրոնում ներկայացրեցին «Բարև, Եվրոպա» ու «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերը:
- 19 Հուլիս 2010
Երևան, Հայաստան – Ս. թ. հուլիսի 8-ին և 9-ին Ստամբուլում և Անկարայում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) անցկացրեց հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (ԳՔՄԿ) մասնակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
- 5 Փետրվար 2010
Երևան, ՀՀ – Ս.թ. փետերվարի 4-ին, ժ. 18:00-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում կայացավ Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
- 15 Հունիս 2009
Ս.թ. հունիսի 18-ին, ժ. 15:30 ԵՀՀ գրասենյակում «Հակամարտությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասում և Արևելյան գործընկերություն ծրագիրը» քննարկմամբ կբացվի նախաձեռնության միջոցառումների շարքը:
- 10 Հունիս 2009
Հունիսի 13-ից ամեն շաբաթ օր, ժամը 16.45 «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում կլինի նշված ծրագրի մաս կազմող «Հոդված 27, արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը: Թոք շոուի ընթացքում կցուցադրվեն հայկական և արտասահմանյան վավերագրական ֆիլմեր և կքննարկվեն արտահայտման ազատությանը առնչվող սուր հարցեր` ֆիլմերի հեղինակների, փորձագետների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
- 4 Մայիս 2009
2008թ. դեկտեմբերի 15-ից ԵՀՀ-ն իրագործում է «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագիրը Հայաստանում Բրիտանական դեսպանատան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
- 27 Հունվար 2009
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ սկսում
- 27 Նոյեմբեր 2008
Երևան, Հայաստան – Ս./թ. նոյեմբերի 28-ին, ժ. 9:00-18:00, Կոնգրես հյուրանոցի Մեծ դահլիճում տեղի կունենա Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Երիտասարդական բանկ» ծրագրի տարեկան համաժողովը:
- 24 Նոյեմբեր 2008

- 17 Հուլիս 2008

- 8 Հուլիս 2008
- 11 Հունիս 2008
- 23 Մայիս 2008
- 28 Ապրիլ 2008
- 14 Ապրիլ 2008

- 25 Դեկտեմբեր 2007