«Մեր քրեական օրենսգիրքը բավականին լայն պաշտպանություն է ապահովում լրագրողների համար, մնում է, որ լրագրողներն իրենց աշխատանքում ուշադիր լինեն, որպեսզի նրանց հնարավոր չլինի քրեորեն հետապնդել»,- կարծում է փաստաբան Հայկ Ալումյանը: Նա դեկտեմբերի 24-ին Անի հյուրանոցում «Լրագրողների պաշտպանվածության խնդիրները քրեական գործերի լուսաբանման համատեքստում» թեմայով զեկույց ունեցավ մեկ տասնյակ գործող լրագրողների համար:
Փաստաբաններ Հայկ Ալումյանը, Վահե Գրիգորյանը եւ իրավապաշտպան-լրագրող Ժաննա Ալեքսանյանը լրագրողների համար «Մարդու իրավունքների լուսաբանման սկզբունքները» թեմայով մեկօրյա սեմինար անցկացրեցին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` «Քաղաքացիական վերահսկողություն ՀՀ Զինված ուժերում` հանցագործությունների բացահայտման ուղղությամբ» ծրագրի շրջանակներում:
Վահե Գրիգորյանը անդրադարձավ քաղաքացիների կյանքի եւ առողջության նկատմամբ պետության ստանձնած պոզիտիվ պարտականությանը: Փաստաբանը կարծում է, որ մարդու իրավունքները լուսաբանող լրագրողներն իրենց նյութերը գրելիս պետք է հիշեն այս պարտականության մասին: «Հատկապես զորամասերում ու քրեակատարողական հիմնարկներում պետությունն է առաջին հերթին պատասխանատվություն կրում մարդու կյանքի իրավունքի պաշտպանության համար, քանի որ մարդ գտնվում է պետության անմիջական վերահսկողության տարածքում»,- Վահե Գրիգորյանը:
Ժաննա Ալեքսանյանն էլ ներկայացրեց մարդու իրավունքներ լուսաբանող լրագրողների համար էթիկանան նորմերը, որոնք, ըստ բանախոսի, պարտադիր են: Իրավապաշտպան-լրագրողը ներկայացրեց իր աշխատանքային փորձից գործնական օրինակներ, երբ առաջ է եկել էթիկայի կանոների եւ այլ շահերի բախում: «Անկախ ամեն ինչից, լրագրողը պետք է աշխատի մարդուն չվնասելու սկզբունքով»,- համոզված է Ժաննա Ալեքսանյանը:
Սեմինարին մասնակցող գործող լրագրողները եւս ակտիվ էին, բազմաթիվ հարցեր էին հնչեցնում եւ սեփական փորձից օրինակներ էին ներկայացնում: Ակտիվ քննարկումները չէին դադարում նաեւ ընդմիջումների ժամանակ:
Մասնագիտացված սեմինարը հնարավորություն տվեց ոչ միայն մասնագիտական հմտություններով աջակցել լրագրողներին եւ նրանց հետ քննարկել ոլորտի խնդիրները, այլեւ ներկայացնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ իրականացվող` «Քաղաքացիական վերահսկողություն ՀՀ Զինված ուժերում` հանցագործությունների բացահայտման ուղղությամբ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքը:
Հայաստանի ու Թուրքիայի ԶԼՄ-ներում կողմնակալության նվազեցմանն ուղղված նախագիծն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից` Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ: Թուրքական կողմը ներկայացված է Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնով:
Հայ ու թուրք առաջատար լրագրողների ու խմբագիրների հանդիպումը Բուրսայում ս.թ. հոկտեմբերի 13-14-ին վերոնշայլ նախագծի ամենից կարևոր արդյունքներից մեկն է: Հանդիպման արդյունքում ոչ միայն քննարկումներ ծավալվեցին լրագրողական էթիկայի, անաչառության ու վստահելիության մասին, այլև ուղիղ կապե ստեղծվեցին երկու երկրների ԶԼՄ ոլորտում որոշումներ կայացնողների միջև: Հայ ու թուրք գործընկերները քննարկեցին նաև երկկողմանի պետական հարաբերություններ ներկա վիճակն ու մեկնաբանեցին գործընթացը: Նրանք նաև առաջարկեցին մի քանի ուղի, թե ինչպես է կարող մամուլն ազդել գործընթացի դրական արդյունքի վրա: Երկօրյա հանդիպումից հետո լրագրողների հայ-թուրքական խումբը այցելեց Բուրսայի խաղադաշտ, որտեղ նրանք միասին դիտեցին ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը:
Հայկական լրատվադաշտը ներկայացնում էին Երևանի մամուլի ակումբը, Ազգ օրաթերթը, Երկիր օրաթերթը, Ինտերնյուսը, News Armenia գործակալությունը, Երկիր մեդիա, Լոռի TV, Կենտրոն հեռուստաընկերությունները, Ասպարեզ մամուլի ակումբը, tert.am կայքը, իսկ թուրքական լրատվադաշտը` CNN Türk հեռուսատընկերությունը, Milliyet, Sabah, Hürriyet, Yenişafak, Zaman, Cumhuriyet, Akşam, Radikal թերթրն ու Habertürk մեդիա ցանցը:
Հանդիպման ժամանակ որպես քննարկման նյութ էր ծառայում հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լուսաբանումները հայկական ու թուրքական լրատվամիջոցներում 2006-2009թթ-ին կոնտենտ-վերլուծությունն և կարծիքի ուսումնասիրությունը, որը Հայաստանում իրականացվել էր Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի ՀԿ-ի` ղեկ. Սուրեն Դեհերյան, իսկ Թուրքիայում Ֆերհատ Բորաթավի կողմից:
Վերլուծությունը բազմաթիվ հետաքրքիր ու կարևոր փաստեր էր իր հայտ բերել, որոնցից կարելի է նշել հետևյալները.
•Մամուլը ուշիուշով հետևում է քաղաքական/պաշտոնական օրակարգին, նյութերի մեծ մասը սկզբնաղբյուրը քաղաքական է;
•Հիմնական դերակատարները նույնպես քաղաքական գործիչներն են ու պաշտոնյաները: Նյութերի թեմատիկան վերաբերում է ներքին կամ արտաքին քաղաքականությանը:
•Հասարակ մարդկանց մասին պատմող նյութերը, ինչպես նաև ապաքաղաքական դերակատարներն ու աղբյուրները ակներևորեն բացակայում են;
•Նյութերը շատ միակողմանի են: Երկրոդ կողմի տեսակետն արտահայտող աղբյուրները թերներկայացված են;
•Նյութերի մեծ մասում կողմնակալ մոտեցում կա;
•Հայ-թուրքական հարաբերությունները լուսաբանելիս ավելի մեծ ուշադրություն է ցուցաբերվում նորություններին, իսկ հարցազրույցներ ու վերլուծականներ ժանրը գրեթե բացակայում է;
Այս երկու օրը լի էր թարմ գաղափարներով, փոխադարձ հարցազրույցներով: Հայ ու թուրք լրագրողները քննարկեցին մի շարք նոր նախագծեր, որոնք կարող են ապագայում իրականացվել` մամուլում կողմնակալությունը նվազեցնելու նպատակով:
Դեկտեմբերի 17-21 իրականացվելու է թուրք լրագրողների պատասխան այցը Երևան:
Հունիսի 27-ին Մարտունի քաղաքի պատկերասրահի հարևանությամբ հավաքված ամբոխին անակնկալ մատուցվեց Մարտունու Երիտասարդական բանկի կողմից: Վարդավառ տոնի մաս կազմող Խնդումի ծես տոնակատարությունը մեծ շուքով է նշվել Մարտունիում, սակայն վերջերս այս հինավուրց ավանդությունը մոռացության է մատնվել: Երիտասարդները մեծ խանդավառությամբ վերականգնեցին այս տոնակատարությունը` ներգրավելով համայնքի անդամներին: Ծեսի էությունը կայանում է հետևյալում. շրջան կազմած` բոլոր մասնակիցները երգում են Վարդավառի տոնին նվիրված երգեր, սպասում խնդումի հայտնվելուն:
Եկեղեցուց դուրս է բերվում քաղցրավենիքներով լի սկուտեղը: Յուրաքանչյուրը փորձում է գողանալ խնդումի քաղցրավենիքներից գոնե մի փոքրիկ կտոր` տանելով իր հասանելիք հաջողությունը (ղսմաթ):
Հետո գալիս է ավանդական գաթան, որի մեջ, ինչպես պահանջում է սովորույթը, եփելու ժամանակ ինչ-որ փոքրիկ իր են դնում, օրինակ մետաղադրամ: Ում կտորի մեջ հայտնվում է այդ իրը, համարվում է հաջողակ և տարվա ընթացքում նրան անպայման որևէ լավ բան է սպասվում, եթե իհարկե ատամը չի կոտրում: Կոմիտասյան «Սոնա յար»-ի հնչյուններով սկսված և «Ջան Վարդավառ»-ով ավարտված տոնակատարություն անցավ շատ ուրախ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, համագործակցելով Հյուսիսային Իռլանդիայի Համայնքային հիմնադրամի հետ, 2007 թվականից իրականացնում է Երիտասարդական բանկ ծրագիրը: Երիտասարդական բանկերը գործում են Հայաստանի հինգ մարզերում` աջակցելով գյուղական համայնքների զարգացմանն ու գյուղաբնակ երիտասարդության ակտիվացմանը: Խնդումի ծեսը Երիտասարդական բանկերի աջակցությանը արժանացած համայնքային հինգ ծրագրերից մեկն է:
ապրիլի 7-8
Գործնական ճաշկերույթ եւ քննարկում կորպորատիվ սոցիալական ներդրումների թեմայով
“Մարիոթ Արմենիա” հյուրանոց, ժամը 9:00-18:00
ապրիլի 10
“Տեղեկատվության ազատություն” թեմայով մամուլի ասուլիս
“Կոնգրես” հյուրանոց, ժամը 16:00
ապրիլի 15
Քննարկում հակակոռուպցիոն ցանցի անդամների միջև
ապրիլի 16
ՀԿ կլուբի հանդիպում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակ, ժամը 19:00
ապրիլի 17-18
“Երիտասարդական բանկի” անդամների հանդիպում
ապրիլի 28
Զինակոչիկների եւ միգրացիայի հարցերին նվիրված մամուլի ասուլիս
ապրիլի 29-30
Համաժողով նվիրված աշխատանքային միգրացիային. “Միգրացիան Հայաստանում. հիմնախնդիրները, լուծումները և համագործակցության դերը”
“Կոնգրես” հյուրանոց
մայիսի 20
Համաժողով նվիրված գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին. Հնարավոր են արդյոք միասնական ջանքեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
“Կոնգրես” հյուրանոց, ժամը 10:00
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: