Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) համար ավանդական է դարձել աջակցել նորարական գաղափարներին և ծրագրերին: ‹‹Բաց դռների›› համակարգով հերթական ընտրված ծրագրերից մեկը դարձավ ‹‹Փոփոխությունների թատրոն›› հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ‹‹Բրիտանական ավտոբուս›› նախագիծը: Նախագիծը ներառում է թատերական մանրապատումներ և ուսուցողական ներկայացումներ, որոնք արծարծում են շրջակա միջավայրի պաշտպանության, անձնական հիգիենայի, երթևեկության կանոնների, սպառողների իրավունքների պահպանման և մի շարք այլ կարևոր սոցիալական թեմաներ:
Յուրաքանչյուր ներկայացում ներառում է երաժշտական դադարներ, հանդիսատեսի մասնակցությամբ երգերի կատարում, իսկ ներկայացման ավարտին բաժանվում են Բրիտանական ավտոբուսի պաստառներ, ԵՀՀ տարբերանշանով էջանշաններ և հուշանվերներ:
‹‹Բրիտանական ավտոբուսի›› հերթական կանգառը, ավելի ճիշտ առաջին կանգառներից մեկը, Լոռու մարզի հեռավոր Դսեղ գյուղն էր: Հակառակ սպասումներին և նախատեսված Մարց գյուղում չկայացած ներկայացմանը` ամեն ինչ ընթացավ իր հունով: Թատերական անձնակազմի բոլոր ջանքերը գնահատվեցին ըստ արժանվույն` մասնակիորեն գերազանցելով անգամ սպասելիքները:
‹‹Ինչպես պաշպանել սպառողների իրավունքները›› և ‹‹Մաքուր պահենք շրջակա միջավայրը›› թեմաները չափազանց հետաքրքրեցին տեղի միակ դպրոցի թե՛ աշակերտներին և թե՛ ուսուցիչներին: Հիմնական նպատակներից մեկը, տեղեկացնել դպրոցահասակ երեխաներին սոցիալական ուղղվածություն ունեցող կարևոր և պահանջված թեմաներին, իհարկե կայացավ: Թեպետ գյուղի երեխաների համար այդքան էլ պարզ չէր նարնջագույն աղբամանին բեմի վրա տեսնելը, քանի որ անգամ աղբամանի իրական տերերը` գյուղի փողոցները, ծանոթ չէին այդ անհայտ էակին, բայց ի շնորհիվ ներկայացված մանրապատումի, գոնե փոքր ծանոթություն կայացավ: Այն հարցին, թե հասկացաք, ինչպես օգտվել այդ էակի ծառայություններից, դահլիճից միաձայն հնչում էր ‹‹այո››-ն:
Բայց դե այսքանով էլ չբավարարվեց մեր դերասանական կազմը, կազմակերպելով մի իսկական ‹‹աղբահանություն›› հենց բեմի վրա`տեսականից սահում անցում կատարելով գործնականի:
Իսկ եթե Ձեր երեխան չի կարողանում անտարբեր մնալ պաղպաղակի գրավիչ համին ու բույրին, բայց հինգ-տաս րոպե հետո հայտնաբերում եք, որ նրա մոտ թունավորում է սկսվել, դե արի ու գլուխ հանիր, թե ինչու: Բայց, չե՞ք կարծում, որ պիտակին էր պետք նայել… Բա ժամկե՛տը…. Երկու մարզիկներ են դուրս գալիս բեմ` ժամկետն ու ժամանակը: Սկսվում է պայքար, ծեծ, կռիվ, բայց վերջում հաղթում է ժամանակը և այնքան գրավիչ պաղպաղակը վերածվում է պարզապես դեն նետելու մի անպետքության: Հարգելի՛ ծնողներ, սովորեք պաշտպանել նախ և առաջ Ձեր, իսկ հետո նաև Ձեր երեխաների շահերը: Ահա այսպիսին էր բեմից հնչող ուղերձը դահլիճում հավաքված սեփական իրավունքներին անտեղյակ երեխաներին և նրանց ծնողներին:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ դեռևս սպասվում են նմանատիպ անսպասելի այցելություններ և ներկայացումներ Հայաստանի ամենահեռավոր 24 համայնքներում: Շնորհիվ այս նախաձեռնության` ավելի քան 1,500 դպրոցահասակ երեխաներ կծանոթանան իրենց իրավունքներին, ձեռք կբերեն տարրական գիտելիքներ համայնքի կյանքին ինչ-ինչ չափով մասնակից լինելու համար:
Սպասե՛ք մեզ: Հաջորդ հանդիպումը հենց ձեր համայնքում է…
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: