ԵՀՀ աշխատակազմ

Details... Գևորգ Տեր-Գաբրիելյան

Տնօրեն

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գևորգ Տեր-Գաբրիելյանն ունի ավելի քան տասնութ տարվա աշխատանքային փորձ մասնավոր, պետական և հասարակական սեկտորներում: Նախկինում Գևորգն աշխատել է որպես ավագ խորհրդատու և Եվրասիա ծրագրի ղեկավար Լոնդոնի International Alert կազմակերպությունում, ինչպես նաև Տարածքային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Երևանում: Երևանի պետական համալսարանում և ԱՄՆ-ի Բոուլինգ Գրինի համալսարանում նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Կովկասյան տարածաշրջանի և Միացյալ Նահանգների վերաբերյալ: Նա նաև աշխատել է որպես խորհրդատու Մոսկվայի մի քանի ձեռնարկություններում: Գևորգն ունի գիտությունների թեկնածուի կոչում թյուրքական լեզվաբանությունից Մոսկվայի պետական համալսարանից և Ռոսաստանի գիտությունների ակադեմիայից, մագիստրոսի կոչում հասարակական և քաղաքական գիտությունների գծով Լանքաստերի համալսարանից և հանրային կառավարման գծով Բոուլինգ Գրինի համալսարանից:

Details... Վազգեն Կարապետյան

Փոխտնօրեն

Վազգեն Կարապետյան

Վազգեն Կարապետյանն անդամակցել է հիմնադրամին 1998 թ-ից որպես ծրագրի համակարգող նոր հիմնադրված Հարավկովկասյան համագործակցության ծրագիրի շրջանակներում: 2003-2004 թթ. նա սովորել է Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանի Հանրային կառավարում ֆակուլտետում Հեբերթ Համփրի երիտասարդական ծրագրի շրջանակներում, Չեփլ Հիլում: Նախքան 2006թ-ին Եվրասիա հիմնադրամին վերաանդամակցելը նա աշխատել է որպես ծրագրերի համակարգող Հայաստանի Կաթոլիկական օգնության կենտրոնում: Վազգենն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Վազգենը նաև ստացել է մագիստրոսի կոչում Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ մասնագիտությունից Հայաստանի ամերիկյան համալսարանից: Վազգենը Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ է (2006-ից Խորհրդի անդամ):

Details... Մարինա Այվազյան

Ծրագրերի զարգացման մասնագետ

Մարինա Այվազյան

Մարինա Այվազյանը սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 1998 թ. հունիսից որպես ծրագրերի համակարգողի օգնական, ավելի ուշ դառնալով մասնավոր սեկտորի ծրագրերի համակարգող: Այս պահին Մարինան զբաղեցնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Կորպորատիվ սոցիալական ներդրումներ» և «Աշխատանքային միգրացիա» ծրագրերի համակարգողի պաշտոնը: Նախքան Եվրասիա հիմնադրամին անդամակցելը Մարինան աշխատել է տեղական ՀԿ-ներում որպես ֆինանսների կառավարիչ: Մարինան ունի մաթեմատիկայի բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանից, մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից (մարկեթինգ), իսկ ներկայումս պաշտպանում է որակավորված հաշվապահի դիպլոմը բրիտանական Էյ-Սի-Սի-Էյ միությունում: Մարինան հարկային օրենսդրություն է դասավանդում Մջազգային հաշվապահության բիզնես կենտրոնում:

Details... Իզաբելլա Սարգսյան

Հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու

Իզաբելլա Սարգսյան

Մինչ Եվրասիա համագործակցություն հիմնադրամում աշխատանքի անցնելը Իզաբելլան աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների ծրագրում որպես հասարակայնության հետ կապերի/դրամաշնորհների կառավարման մասնագետ: Նա ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից` Սոցիոլոգիա և Մարդու իրավունքներ մասնագիտությամբ, իչպես նաև աստվածաբանության բակալավրի աստիճան` Երեվանի պետական համալսարանից: Իզաբելլան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի միջազգային ցանցի անդամ է 1997-ից:

Details... Սիլվիա Սվազյան

Գրասենյակի կառավարիչ/ կադրերի գծով պատասխանատու

Սիլվիա Սվազյան

Սիլվիան սկսել է աշխատել հիմնադրամում 2005 թ. հուլիսից: Մինչ Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանն անդամակցելը Սիլիվիան աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում և ծրագրերում, ինչպիսիք են Tacis-ը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Փոքր ձեռնարկատիրության զարգացման «Կամուրջ» հիմնադրամը, Ռայֆսեն Ինվեսթմենթ Էյ-Ջին (Ավստրիական ներդրման բանկ): Որպես լրագրող երեք տարի Սիլվիան աշխատել է Ազգային ռադիոյում: Սիլվիան ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

Details... Սուրեն Եգանյան

Ֆինանսների կառավարիչ

Սուրեն Եգանյան

Նախքան Եվրասիա համագործակցություն հիմնադրամին անդամակցելը Սուրենը զբաղեցրել է ֆինանսների կառավարչի պաշտոն մի շարք միջազգային կազմակերպություններում: Նրա վերջին աշխատանքը եղել է «Փրոջեքթ հարմոնի»-ի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսների կառավարչի պաշտոնը: Սուրենը նաև աշխատել է որպես ֆինանսների կառավարիչ բելգիական Մեդսինզ Սանզ Ֆրանթիերզ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունում: Սուրենն ունի բակալավրի աստիճան Բանկային գործ և ֆինանսներ մասնագիտությունից Լոնդոնի համալսարանից, Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտից և ստացել է բակալավրի աստիճան համակարգչային տեխնոլոգիաներ մասնագիտության գծով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտից: Սուրենն ունի հաշվապահի որակավորման վկայական` տրված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից և ՀՀ կենտրոնական բանկի կողմից շնորհված վկայական, համաձայն որի Սուրենը կարող է դառնալ ՀՀ առևտրային բանկերի կառավարման հանձնաժողովի անդամ:

Details... Նելլի Խաչատրյան

Ֆինանսների գծով օգնական

Նելլի Խաչատրյան

Նելլի Խաչատրյանը սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 2009 թ. մարտին որպես Ֆինանսների կառավարչի օգնական: Ավելի քան ինը տարի աշխատել է միջազգային կազմակերպությունում` ֆինանսների բնագավառում: Եվրասիա հիմնադրամում Նելլին աջակցում է դոնոր-պայմանագրերի և ծրագրերի ֆինանսական կառավարման աշխատանքներին, վարում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը` համաձայն սահմանված գործառույթների և քաղաքականության:

Նելլին ավարտել է ԵՊՀ Ռոմանա-գերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինը: Ունի հաշվապահական հաշվառման դասընթացների վկայականներ Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտից և «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն»-ից:

Details... Աննա Սադոյան

Ֆինանսների գծով օգնական

Աննա Սադոյան

Աննա Սադոյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին 2009թ.-ի հոկտեմբերից որպես փորձնակ: 2010թ. դեկտեմբերից նա զբաղեցնում է ֆինանսների գծով օգնականի պաշտոնը: Աննան ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` ստանալով «Տնտեսագետ/բիզնեսի կազմակերպիչ» մագիստրոսի աստիճան: Նախքան ԵՀՀ միանալը` Աննան ձեռք է բերել հաշվապահական փորձ մասնավոր հատվածում և աշխատել որպես փորձնակ հայկական բանկերում:

Details... Հերմինե Գաբրիելյան

Դրամաշնորհների կառավարիչ

Հերմինե Գաբրիելյան

Հերմինե Գաբրիելյանը սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 2004 թ-ին որպես դրամաշնորհների գծով օգնական: Նա ունի բավականին մեծ փորձ ֆինանսների կառավարման բնագավառում. նախքան հիմնադրամի թիմին միանալը Հերմինեն աշխատել է մի շարք աուդիտորական կազմակերպություններում որպես փորձագետ, վերջին աշխատանքը եղել է Շեյլ Քնսալթինգ աուդիտ ընկերությունում: Նա նաև ունի աշխատանքային փորձ միջազգային կազմակերպություններում, այդ թվում` Համաշխարհային բանկը: Հերմինեն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը և ստացել մագիստրոսի կոչում տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությունից: Նա նաև ունի իրավաբանի աստիճան Կառավարման պետական ակադեմիայից:

Details... Հայկանուշ Իսկանդարյան

Դրամաշնորհների կառավարիչ

Հայկանուշ Իսկանդարյան

Հայկանուշ Իսկանդարյանը սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամի երևանյան գրասենյակում 2001 թ-ից որպես ֆինանսների/ վարչական կապերի գծով օգնական: 2004 թ. սեպտեմբերից Հայկանուշն զբաղեցնում է Եվրասիա հիմնադրամի հարավկովկասյան համագործակցության ծրագրի դրամաշնորհների ղեկավարի պաշտոնը: Նախքան Եվրասիա հիմնադրամին անդամակցելը որպես կամավոր նա աշխատել է թե´ տեղական (ներառյալ նաև կառավարական համակարգը), թե´ միջազգային կազմակերպություններում: Հայկանուշը ունի մագիստրոսի կոչում տնտեսագիտությունից:

Details... Հմայակ Հակոբյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարիչ

Հմայակ Հակոբյան

Հմայակ Հակոբյանը սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 2005 թ-ից: Նախքան հիմնադրամին անդամակցելը 1996-2005 թ-ից Հմայակն աշխատել է տարբեր տեղական և միջազգային կազմակերպություններում, որոնց թվում են “ՀայԱգրոբանկը”, “Ա-Քարտը”, “Հայկական զարգացման գործակալությունը”, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, “Թիմ Էներջի”, “Ջեյ Էյ Ջոնս Ինթերնեյշնլ” – ԱՄՆ դեսպանության Նոր ծրագիրը Երևանում և այլն: Հմայակը մի շարք հրատարակությունների հեղինակ է: Հմայակ Հակոբյանը ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը:

Details... Գայանե Մկրտչյան

Համայնքների զարգացման և երիտասարդական ծրագրերի համակարգող

Գայանե Մկրտչյան

Գայանեն սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 2005 թ. նոյեմբերից: Նախքան հիմնադրամին անդամակցելը, ավելի քան տասնմեկ տարի նա աշխատել է ԱՄՆ «Գյուղատնտեսության տեղական զարգացման» ծրագրում` զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ. օգնականից մինչև գյուղատնտեսական խնդիրների խորհրդատու, կրթական ծրագրերի համակարգող, գենդերային և երիտասարդական ծրագրերի համակարգողից մինչև գլխավոր պատասխանատու Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի և ԱՄՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրի միջև: Գայանեն նաև աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի Գիտությունների ազգային ակադեմիայի Թալինի ուսումնարանում և մի շարք գյուղական դպրոցներում: Նա ստացել է մագիստրոսի աստիճան Ռուսաց լեզու և գրականություն առարկայից Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտից:

Details... Մարինա Մխիթարյան

Մամուլի ծրագրերի համակարգող

Մարինա Մխիթարյան

Նախքան Եվրասիա համագործակցություն հիմնադրամին միանալը Մարինա Մխիթարյանը աշխատել է Հայ-ամերիկյան առողջապահական կենտրոնում որպես հանրային կապերի և զարգացման գծով փոխտնօրեն: Նախքան այդ պաշտոնի զբաղեցնելը Մարինան աշխատել է Նոր Երևան թերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաև անկախ հեռուստատեսության Ա1+ Համաշխարհային լուրերի ծրագրերի խմբագիր: Մարինան ունի մագիստրոսի երկու աստիճաններ, որոնցից առաջինը Անգլերեն լեզու և ֆրանսերեն լեզու մասնագիտությունից, իսկ երկրորդը` Սահմանադրական իրավունքի վերաբերյալ:

Details... Միքայել Հովհաննիսյան

Եվրոպա ծրագրի համակարգող

Միքայել Հովհաննիսյան

Նախքան Եվրասիա համագործակցություն հիմնադրամին անդամակցելը Միքայելն աշխատել է ՄԱԶԾ «Անկախ ԶԼՄ-ների կարողությունների հզորացում», «Մարդու իրավունքների ուսուցում» և «Քաղաքացիական մասնակցությունն ընտրական գործընթացներում» ծրագրերում: Մինչ այդ նա աշխատել է New Yerevan Times և Panorama.am պարբերականներում: Միքայելի հրապարակումները նվիրված էին Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներին, ինչպես նաև ներքին կյանքի քաղաքացիական խնդիրների լուսաբանմանը: Զուգահեռաբար Միքայելն աշխատել է սփյուռքահայ կամավորների աշխատանքը համակարգող «Դեպի Հայք» Հիմնադրամում: Միքայելը պաշտպանել է թեկնացուական ատենախոսությունը արաբական լեզվաբանություն մասնագիտությամբ և մագիստրոսական թեզը միջնադրյան արաբամուսուլմանական փիլիսոփայության ոլորտում և այժմ դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում:

Details... Ալիս Տեր-Ղևոնդյան

Արտահայտման իրավունք և Մեդիա ծրագրերի համակարգող

Ալիս Տեր-Ղևոնդյան

Ալիսը Եվրասիա համագործակցություն հիմնադրամում աշխատանքի է անցել 2008-ի հուլիսից: Մինչ այդ եղել է Ծրագրի ղեկավար FIDEC/FUNCEI (Fighting Infectious Diseases in Emerging Countries)արգենտինաամերիկյան բարեգործական կազմակերպությունում: Որպես ավագ մասնագետ աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչությունում:
Ալիսին շնորհվել է գիտության թեկնածուի աստիճան լատինամերիկյան գրականության ասպարեզում (ԵՊՀ կողմից): Նա զգալի փորձ ունի դասավանդելու իսպաներեն, իսպանալեզու գրականություն ու քաղաքակրթություն հայաստանյան տարբեր համալսարաններում: Մագիստրոսական աստիճանը ստացել է ավարտելով Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետը: Որպես երկրորդ մասնագիտություն ստացել է նաև լրագրողի դիպլոմ և աշխատել իբրև հայաստանյան թերթերի հատուկ թղթակից Ֆրանսիայում,Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում:

Details... Վարյա Մերուժանյան

Հայ-թուրքական ծրագրի համակարգող

Վարյա Մերուժանյան

Վարյան սկսել է աշխատել ԵՀՀ-ում 2010թ-ի դեկտեմբերին: Նա ղեկավարում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի քաղաքացիական հասարակության ուղղությունը: Նախքան ԵՀՀ-ին միանալը Վարյան աշխատել է AED կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում, որտեղ նա ղեկավարում էր ժողովրդավարության և կառավարման ծրագրերը: Նա նաև աշխատել է որպես օգնական և հաղորդակցման գծով մասնագետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակում համապատասխանաբար, ինչպես նաև «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ում երկու տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Վարյան ստացել է մագիստրոսի աստիճան Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից` ՀԿ-եր և զարգացում մասնագիտությամբ, ինչպես նաև անգլերեն լեզվի և գրականության մասնագետի կոչում` Երևանի պետական լեզվաբանական համալսարանից:

Details... Իրինա Փահլևանյան

Սոցիալական ձեռներեցություն և Բաց դռներ ծրագրերի համակարգող

Իրինա Փահլևանյան

Իրինա Փահլևանյանը միացել է Եվրասիա հիմնադրամին 2005 թ.-ի ապրիլից որպես փորձնակ: Հիմնադրամին անդամակցելուց հետո Իրինան սկսել է աշխատել որպես Վարչական և հասարակայնության հետ կապերի օգնական: Սկսած 2006 թ.-ից Իրինան հանդիսանում է երկու հիմնական ծրագրերի օգնական: Իրինան մագիստրոսի կոչումով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, ինչպես նաև անցել է պրակտիկա ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

Details... Արթուր Ղազարյան

Ծրագրերի և հասարակական կապերի գծով օգնական

Արթուր Ղազարյան

Արթուր Ղազարյանն սկսել է աշխատել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում 2011թ. հունվարից: Մինչ այդ շուրջ հինգը տարի Արթուրն աշխատել է Կրթուրթյան զարգազման ակադեմիայում, որպես «Երիտասարդության և համայնքների համագործակցության ծրագրի» Տավուշի մարզային համակարգող, շուրջ երեք տարի Փրոջեքթ Հարմոնիում`
որպես «Հայաստան Փոխկապակցում» ծրագրի համակարգող Տավուշի մարզում:

Արթուրը 1997-2003թթ սովորել և ավարտել է Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը,
ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

Details... Հասմիկ Սողոմոնյան

Մամուլի և հասարակական կապերի գծով օգնական

Հասմիկ Սողոմոնյան

Հասմիկ Սողոմոնյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի թիմին 2011թ, որպես մամուլի եւ հասարակական կապերի գծով օգնական: Նախկինում աշխատել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում: Ավարտել է Սլավոնական համալսարանը պետական կառավարման մագիստրոսի կոչումով:

Details... Գայանե Մանվելյան

Ծրագրերի և հասարակական կապերի գծով օգնական

Գայանե Մանվելյան

Գայանե Մանվելյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` ստանալով բակալավրի աստճան «Անգլերեն լեզու և երկրագիտություն» մասնագիտությամբ և մագիստրոսական աստճան եվրոպագիտություն մասնագիտությամբ: Որպես փորձնակ աշխատել է Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների, սեմինարների և երիտասարդական ծրագրերի:

Details... Անուշ Հայրապետյան

Ծրագրերի և հասարակական կապերի գծով օգնական

Անուշ Հայրապետյան

Անուշ Հայրապետյանը միացել է հիմնադրամին 2008 թ.-ին: Անուշը կրթություն է ստացել միջազգային հարաբերությունների և մարդու իրավունքների ոլորտում: Նախկինում աշխատել և կամավորոթյամբ է զբաղվել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում և Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդում:

Details... Լենա Ատոնյան

Վարչական գծով օգնական

Լենա Ատոնյան

Լենա Ատոնյանը սկսել է աշխատել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում 2011թ. հունվարից որպես վարչական գծով օգնական: Նախքան ԵՀՀ-ին միանալը Լենան աշխատել է «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունում որպես լրագրող: Վերջերս նա աշխատել է որպես կոորդինատոր Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկանատում: Նա նաև կոորդիանցրել է ԵՀՀ-ի և ԵՊԼՀ-ի կողմից իրականացված «Ինտերնշիպ» ծրագիրը: 2008թ.-ից Լենան աշխատել է որպես ռուսաց լեզվի դասախոս ԵՊԼՀ Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետում: Լենան ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանը 2007թ.-ին: Այժմ նա սովորում է ԵՊԼՀ ասպիրանտուրայում:

Details... Ժենյա Պատուրյան

Հետազոտող

Ժենյա Պատուրյան

Ժենյա (Եվգենյա) Պատուրյանը համատեղում է աշխատանքը ԵՀՀ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մինչ այդ նա աշխատել է ՀՌԿԿ-ում որպես Ծրագրերի համակարգող: Ժենյան քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Գերմանիայի Բրեմենի Յակոբս Համալսարանից: Նույն համալսարանից նա ունի նաև ինտեգրացված հասարակական գիտությունների մագիստրոսի կոչում: Քաղաքագիտության մագիստրոսի կոչումը ստացել է Հայաստանի Ամերիկյան համալսարանից, իսկ փիլիսոփայության գծով դիպլոմը` Երևանի պետական համալսարանից:

Details... Աննա Մուրադյան

Հեռահաղորդակցման կենտրոնի համակարգող

Աննա Մուրադյան

Աննա Մուրադյանը լրագրող է: Նախքան Եվրասիա համագործակցություն հիմնադրամին անդամակցելը, աշխատել է «Հետք» և «Անկախ» շաբաթաթերթերում: Աննան արժանացել է Բրիտանական խորհրդի կազմակերպած Նա/Նե լրագրողական մրցույթի առաջին մրցանակի: Աննան ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ինչպես նաև Կովկասի ինստիտուտի լրագրության բաժինը

Details... Արարատ Միրզոյան

Խմբագիր/թարգմանիչ

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը համագործակցում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ 2011թ. նոյեմբերից: Միաժամանակ Արարատը միջազգային լուրերի մեկնաբան և վերլուծաբան է Ռեգնում լրատվական գործակալությունում: Նրա հրապարակումներն արծարծում են Միջին Արևելքի խնդիրները: Արարատը միջազգային լուրերի մեկնաբանի, խմբագրական ու հետազոտական աշխատանքի փորձառություն ունի` ստացած «Ամբիոն» և «Այժմ» թերթերում, Հայաստանի Ազգային Արխիվում և Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում: Արարատը պատմական գիտությունների թեկնածու է, ունի նաև հանրային կառավարման մասնագիտություն:

ՀՌԿԿ հայաստանյան գրասենյակի աշխատակազմ

Details... Հեղինե Մանասյան

Կենտրոնի տնօրեն

Հեղինե Մանասյան

Հեղինե Մանասյանն ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և դասավանդման, հետազոտությունների ու քաղաքականության վերլուծության մեծ փորձ: Նրա փորձագիտական հիմնական ոլորտներն են` տնտեսական աճ և զարգացում, անցումային քաղաքական տնտեսություններ, աշխատանքի շուկաներ, աղքատություն և կրթություն, սեփականաշնորհում և ստվերային տնտեսություններ: Դոկտոր Մանասյանը հարյուրից ավել հրատարակությունների և հոդվածների հեղինակ է: Մինչև ՀՌԿԿ հայաստանյան մասնաճյուղում իր աշխատանքն սկսելը դոկտոր Մանասյանը գործուն մասնակցություն է ունեցել միջազգային կազմակերպությունների (UNDP, WB, TACIS) ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների և կրթության բարձր որակի ապահովումն էր: Դոկտոր Մանասյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, Մենեջմենթի պետական ակադեմիայում /Մոսկվա/, Կենտրոնական Եվրոպայի համալսարանում /Բուդապեշտ/ և Կոլումբիայի համալսարանում /Նյու Յորք/:

Details... Արման Մելքոնյան

Տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ծրագրերի ղեկավար

Արման Մելքոնյան

Արման Մելքոնյանը միացել է ՀՌԿԿ-ին 2011թ. հունիսից: 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրան: Արմանի` որպես փորձառու մասնագետի կայացման ճանապարհն սկսվել է բակալավրատում ուսանելու տարիներից (1999-2002թթ.), երբ նա է մասնակցել է բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների որպես հարցազրուցավար, դաշտային աշխատանքների խմբավար, ֆոկուս խմբային քննարկումների մոդերատոր և այլն: Նախքան ՀՌԿԿ-ին միանալը՝ 2008թ. օգոստոսից մինչև 2011թ. հունվարն աշխատել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում որպես տվյալների մենեջեր, որտեղ պատասխանատու է եղել հարցաթերթերի կազմման, վիճակագրական հաշվարկների և վերլուծական հաշվետվությունների նախապատրաստման համար: Արմանը նաև վարում է SPSS-ի դասընթացներ ուսանողների և հետազոտողների համար: Արմանի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է բանակի, կրթության, գիտության և քաղաքական սոցիոլոգիան:

Details... Աննա Սարգսյան

Հետազոտական դրամաշնորհների գծով ծրագրերի ղեկավար

Աննա Սարգսյան

Աննա Սարկիսյանը միացել է ՀՌԿԿ անձնակազմին 2004թ.: Աշխատելով ՀՌԿԿ-Հայաստանի տարբեր բաժիններում` ներկայում Աննան զբաղեցնում է դրամաշնորհների և միջոցառումների գծով ծրագրերի ղեկավարի պաշտոնը: Աննան ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` բակալավրի կոչմամբ, այնուհետև ընդունվել է պատմության ֆակուլտետի մագիստրատուրա, որտեղ և շարունակել է իր գիտական աշխատանքն` ուսանելով նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: ՀՌԿԿ-Հայաստանում իր գործունեության հետ զուգահեռ աշխատում է թեկնածուական թեզի ուղղությամբ: 2010թ. ուսանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Details... Հերմինե Մհերյան

Գրասենյակի կառավարիչ

Հերմինե Մհերյան

Հերմինե Մհերյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և հայկական պետական ճարտարագիտական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (անգլերեն լեզու): Նախքան ՀՌԿԿ հայկական գրասենյակի թիմին միանալը Հերմինե Մհերյանն աշխատել է պետական, մասնավոր և միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՀՀ Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, “Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում”, Եվրոպական Միության TACIS ծրագրում և “Լանզա” ՍՊԸ-ում:

Details... Վերոնիկա Գրիգորյան

Գրադարանավար/ Տեղեկատվության մասնագետ

Վերոնիկա Գրիգորյան

Վերոնիկա Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում սկսել է աշխատել 2010 թվականի հուլիսից: Մինչ այդ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսատնտեսագիտության ծառայությունում որպես գլխավոր մասնագետ: Ուսման ընթացքում աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում, պրակտիկան անցկացրել է Մարիոթ հյուրանոց-Հայաստանի ֆինանսական բաժնում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունում:

Details... Վահան Գալստյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջեր

Վահան Գալստյան

Վահան Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը, այնուհետև համակարգչային և տեղեկատվական գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Վահան Գալստյանը հարուստ աշխատանքային փորձ ունի, աշխատել է բազմաթիվ կազմակերպություններում որպես ՏՏ ղեկավար և որպես հետազոտող: 2011 թ. սեպտեմբերից ՀՌԿԿ-Հայաստանի ՏՏ ղեկավարն է: Մինչ այդ աշխատել է «Այթեր» ՍՊԸ-ում որպես ՏՏ ղեկավար, ՀՀ կառավարությունում՝ որպես գլխավոր ինժեներ, Հայաստանի անգլերեն լեզու դասավանդողների կենտրոնում՝ որպես համակարգչային մասնագետ: Հայաստանի ամերիկյան համալսարանում եղել է ադմինիստրատիվ և հետազոտության գծով օգնական, ինչպես նաև աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում:

Details... Մոնիկա Շահմենենդյան

«Այլընտրանքային լրատվամիջոցներ» ծրագրի օգնական

Մոնիկա Շահմենենդյանը բակալավրի կոչումը ստացել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետից,իսկ մագիստրոսի կոչումը` նույն ԲՈւՀ-ից` «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի Կառավարման Ինֆորմացիոն համակարգեր բաժնից: Ներկայումս հանդիսանում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի հետազոտական ծրագրերի օգնական:

Share |