Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ֆինանսական և ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ է կայացնում: Խորհուրդը նիստեր է գումարում տարվա մեջ երկու անգամ` մայիս և նոյեմբեր ամիսներին: Խորհրդի կազմում գործող կոմիտեները, այդ թվում` Գործադիր կոմիտեն, Աուդիտի և ֆինանսների կոմիտեն և Ընտրական կոմիտեն, որն իրենից ներկայացնում է հատուկ կառավարական խումբ` կարող են նիստեր գումարել ավելի հաճախ: Ընտրական կոմիտեի նպատակն է դիտարկել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի քաղաքականությունը, ընթացակարգերը և կանոնակաարգերը, ինչպես նաև մշակել ինքնա-գնահատման մեխանիզմներ` հոգաբարձուների խորհրդի անդամների համար:
Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից փորձագետներ ովքեր հիմնադրամ են եկել առանձնահատուկ հմտություններով, այդ թվում` հարավկովկասյան տարածաշրջանի, քաղաքացիական հասարակության զարգացման, բիզնեսի, ֆինանսների և օրենսդրության մասին իրազեկվածություն, որի շնորհիվ նոր հիմնադրամի աշխատանքներն գործառնական և ֆինանսական առումով ավելի թափանցիկ կլինեն:
Հորթըն Բիբի-Սենթըր
Եվրասիա հիմնադրամ
Որպես Եվրասիա հիմնադրամի նախագահ պարոն Բիբի-Սենթըրը պատասխանատու է հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հիմնադրամի ռազմավարական նպատակները սահմանելու և դրանք իրականացնելու համար: Պարոն Բիբի-Սենթըրը հիմնադրամին անդամակցում է 1993 թ-ից: Նա է ստեղծել հիմնադրամի առաջին մասնաճյուղերը, երկու տարի եղել է մոսկովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը: 1995 թ. պարոն Բիբի-Սենթըրը վերադարձավ ԱՄՆ, որտեղ մինչեւ հիմնադրամի գործադիր փոխնախագահ դառնալն աշխատում էր որպես ծրագրերի և զարգացման հարցերով փոխնախագահ: Մինչ հիմնադրամում աշխատանքի անցնելը պարոն Բիբի-Սենթըրը մի քանի տարի աշխատել էր ԱՄՆ-ԽՍՀՄ ծրագրերում` սկսած միջկառավարական տեխնիկական փոխանակումներից մինչեւ համատեղ առեւտրային ձեռնարկություններ: Պարոն Բիբի-Սենթըրն ունի Խորհրդային Միության վերաբերյալ ուսումնասիրությունների գծով բակալավրի կոչում /Բրաունի համալսարան/ եւ Ռուսաստանի վերաբերյալ ուսումնասիրությունների գծով մագիստրոսի կոչում /Հարվարդի համալսարան/:
Դիտեր Բոդեն
Գերմանիայի դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն /պաշտոնաթող/
Դիտեր Բոդենը 2002-2005թթ. ԵԱՀԿ-ում /Վիեննա/ եղել է Գերմանիայի դեսպանը: Նա իր դիվանագիտական ծառայությունն սկսել է 1968թ.` աշխատելով Բոննում` արտգործնախարարության քաղաքական հարցերի վարչությունում: Աշխատել է Խորհրդային Ռուսաստանում և Իտալիայում, եղել է Գերմանիայի Բուդեսթագի քաղաքական գծով խորհրդատու: Դոկտոր Բոդենը 1989-1992թթ. Վիեննայում եղել է Եվրոպայում սովորական ուժերի կրճատման վերաբերյալ բանակցություններում Գերմանիայի գլխավոր բանագնացի տեղակալը: 1995թ. նա դարձավ Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, իսկ 1999-2002թթ. վերադարձավ Կովկաս որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար: Այժմ դոկտոր Բոդենը պաշտոնաթող է, սակայն շարունակում է պայմանագրային հիմունքներով աշխատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: Նա նաեւ Պոտսդամի համալսարանի միջազգային հարաբերությունների դոցենտ է: Պրն. Բոդենն ունի Համբուրգի համալսարանի սլավոնական բանասիրության դոկտորի աստիճան, իսկ 2006թ. նշանակվել է Թբիլիսիի քաղաքական դասընթացների դպրոցի պատվավոր դոկտոր:
Էնդրյու Քոքսշել
Քեյ-Փի-Էմ-Ջի
Էնդրյու Քոքսշելը Հարավային Կովկասում Քեյ-Փի-Էմ-Ջի-ի կառավարող գործընկերն է: Նա ունի քսանամյա աշխատանքի փորձ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Կիրգիզիայում, Սաուդյան Արաբիայում, Դուբայում, Հորդանանում, Լիբանանում, Եգիպտոսում, Ուգանդայում, Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում եւ Միացյալ Թագավորությունում: Նա մասնագիտացել է ենթակառուցվածքների, կառավարման եւ առողջապահության ոլորտների իրավական հարցերում: Նա հավելյալ փորձ ունի նաեւ կապի, ֆինանսական ծառայությունների, արդյունաբերական շուկաների, սպառողական շուկայի, Համաշխարհային բանկի ծրագրերի եւ հանքարդյունաբերության ոլորտներում: Պրն. Քոքսշելն ունի Հերիոթ Ուաթթի համալսարանի գործարար կառավարման գծով մագիստրոսի կոչում: Նա նաեւ բարձր որակավորում ունեցող հաշվապահ է:
Սաբին Ֆրեյզեր
Միջազգային ճգնաժամային խումբ
Սաբին Ֆրեյզերը Բրյուսելում տեղակայված միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրենն է: Որպես կովկասյան ծրագրերի տնօրեն տիկին Ֆրեյզերը խմբին անդամակցում է 2004 թ. հուլիսից: Նա ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի դոկտորի եւ Բրյուգգերի, Բելգիա, եվրոպական քոլեջի մագիստրոսի կոչում, որն ստացել է որպես Ֆուլբրայթի կրթաթոշակի գիտնական: Տիկին Ֆրեյզերը մասնագիտացած է քաղաքացիական հասարակության եւ հակամարտությունների կանխարգելման հարցերում: Նրա հիմնական փորձագիտական ոլորտներն են` Բալկանները, Կովկասը, Թուրքիան եւ Մոլդովան:
Մինչ միջազգային ճգնաժամային խմբին անդամակցելը տիկին Ֆրեյզերը ԵԱՀԿ թիմի կազմում աշխատել է Եվրասիայի մի քանի երկրներում: 2003-2004 թթ. նա եղել է Ադրբեջանում եւ Վրաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների քաղաքական գծով պաշտոնյա, 1999-2000 թթ. Տաշքենդում աշխատել է որպես մարդկային չափման եւ իրավական հարցերով փորձագետ, իսկ 1996-1998 թթ.` Սարաեւոյում /Բոսնիա-Հերցեգովինա/ ԵԱՀԿ առաքելության քաղաքացիական հասարակության գծով համակարգող: Տիկին Ֆրեյզերը Կոսովոյի, Սերբիայի եւ Լեռնային Ղարաբաղի մասին մի շարք գիտական ամսագրերում եւ լրատվական միջոցներում, այդ թվում` EU Observer, the European Voice, openDemocracy.net and IslamOnline.net, հրապարակել է հոդվածներ: Նրա փորձագիտական վերլուծությունները փնտրել են այնպիսի տեղական ու միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են` ԲիԲիՍի-ն, ՙԴոյչե վելլեն՚, ՙՌադիո Ֆրանս Ինթերնեշընըլը՚ եւ ԷյԷֆՓի-ն:
Դեյվիդ Լոուրենս Լի
ՙՄեգթիկոմ՚ ՍՊԸ
Պրն. Լին կապի ոլորտում ունի 15-ամյա փորձառություն, ներառյալ Քոմսթարի` Մոսկվայում ֆիքսված կապի առաջատար օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալի, Հարավ-արեւելյան Ասիայում կաբելային հեռուստատեսության եւ ռադիոյի գծով տարածաշրջանային տնօրենի եւ ՙՍախալին Մոբայլի՚ գլխավոր գործադիր տնօրենի ու Տելե-Եմենի բջջային կապի կառավարչի պաշտոնները: Ներկայումս նա ՙՄեգթիկոմ՚ ՍՊԸ-ի` Վրաստանում բջջային կապի ամենախոշոր օպերատորի գլխավոր տնօրենն է, ընկերություն, որին պատկանում է շուկայական բաժնետոմսերի 52 տոկոսը: Պրն. Լիի ղեկավարության ներքո ընկերության բաժանորդների թիվը կրկնապատկվել է` հասնելով ավելի քան 1.2 միլիոնի, իսկ 2004թ. ի վեր, երբ նա դարձավ ընկերության ղեկավարը, էբիթդան /մինչ տոկոսադրույքների, հարկման, մաշվածքի եւ ամորտիզացիայի հաշվառումը ստացած եկամուտները/ կազմում է 115 միլիոն ԱՄՆ դոլար: Պրն. Լին ինը տարի եղել է թագավորական նավատորմի սպա: Նա ունի Քեյ-Փի-Էմ-Ջի ընկերությունում վերապատրաստում անցած բարձր որակավորման հաշվապահի կոչում: Նա նաեւ Վրաստանում ՙԱմչամ՚ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: Դ. Լին ունի Վարվիքի գործարարության ինստիտուտի գործարար կառավարման մագիստրոսի կոչում:
Դենիել Մեթյուզ
ՙԲեյքեր եւ Մաքենզի՚ ՍՊԸ
Պրն. Մեթյուզը ԱՊՀ-ի ՙԲեյքեր եւ Մաքենզի՚ ՍՊԸ-ի մոսկովյան գրասենյակի գործընկերն է եւ Բաքվի գրասենյակի գործընկերը: Մինչ Բաքվի գրասենյակի առաջին մշտական գործընկերոջ պաշտոնում աշխատելը նա ծառայել է մոսկովյան գրասենյակում: Լինելով ընկերության բանկերի ու ֆինանսների, ինչպես նաեւ խոշոր ծրագրերի խմբերի անդամ` նա խորհրդատվություն է տրամադրում բոլոր տեսակի տարածաշրջանային ֆինանսական գործարքների, այդ թվում` նավթա-գազային արդյունաբերության ֆինանսավորման, ինչպես նաեւ դրան առնչվող ստրուկտուրիզացիայի, վարկային ապահովման, հարկման, մաքսային ու արտարժույթի վերահսկման հարցերի վերաբերյալ: 2003թ. հունվարից նա մշտապես բնակվում է Մոսկվայում ու Բաքվում: Պրն. Մեթյուզն Ադրբեջանում ամերիկյան առեւտրի պալատի տնօրենների խորհրդի եւ Ադրբեջանի ՙԵրիտասարդական նվաճումներ՚ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է: 1986թ. ստացել է Ֆլորիդայի համալսարանի իրավաբանական քոլեջի իրավագիտության դոկտորի կոչում, որտեղ եղել է իրավաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ: Է. Մեթյուզն ունի Ֆլորիդայի համալսարանի քաղաքագիտության բակալավրի կոչում եւ մասնագիտացած է խորհրդային ու արեւելաեվրոպական ուսումնասիրությունների գծով:
Մարգարեթ Ռիչարդսոն
Օուքվուդ Էնթերփրայզիզ ՍՊԸ
Տիկին Ռիչարդսոնը հսկայական փորձ ունի որպես հարկային եւ ֆինանսական գծով փաստաբան: 1993-1997 թթ. ներքին եկամուտների ծառայությունում նա աշխատել է որպես հանձնակատար: Նրա մասին գրել են այնպիսի հայտնի թերթեր, ինչպիսիք են` The New York Times, The Washington Post, USA Today: Տիկին Ռիչարդսոնը 1993 թ. ՙԿին ֆինանսիստների միության՚ կողմից ճանաչվել է տարվա կին: Իր ծառայությունների համար նա արժանացել է նաեւ մի քանի հայտնի մրցանակների:
Տիկին Ռիչարդսոնն ավարտել է Վեսարի քոլեջը եւ ստացել քաղաքագիտության բակալավրի կոչում, իսկ գերազանցության դիպլոմը իրավագիտության դոկտորի կոչումով ստացել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ԲՈՒՀ-ից, որտեղ նա եղել է իրավաբանական ամսագրի խմբագիրը: Նա աշխատել է ԱՄՆ-ի գանգատարկման դատարանում /ներկայումս` ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարան/: Այնուհետեւ աշխատել է ներքին եկամուտների ծառայության գլխավոր խորհրդականի գրասենյակում: Տիկին Ռիչարդսոնն այդ հաստատության պատմության մեջ առաջին կինն էր, ով պաշտոն ստացավ գործադիր համակարգում: 1977 թ. նա աշխատանքի անցավ Վաշինգտոնի Սաթերլենդ, Էսբիլ եւ Բրենան իրավաբանական ֆիրմայում: Նա նշանակում էր ստացել ներքին եկամուտների ծառայության հանձնակատարների խորհրդակցական խմբում, որտեղ որպես անդամ աշխատել է 1988-1990 թթ., իսկ որպես նախագահ` 1990 թվականին:
Տիկին Ռիչարդսոնն աշխատում է ԱՄՆ-ի նախագահին կից հոլոքոստի հարցերի խորհրդակցական հանձնաժողովում եւ Կոլումբիա օկրուգի միջկարգապահական պրակտիկայի իրավաբանական հանձնաժողովում: Նա նաեւ կին ֆինանսիստների միության, Վաշինգտոնի կանանց ֆորումի եւ Ու. Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի խորհրդի անդամ է: Տիկին Ռիչարդսոնը Ջ. Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի խորհրդակցական վարչության, կին արվեստագետների ազգային թանգարանի, ԱՄՆ-Ռուսաստան գործարար խորհրդի եւ Եվրասիա հիմնադրամի վարչությունների անդամ է: Նա եղել է ազգային տաճարական դպրոցի վարչության, հիվանդ երեխաների հիվանդանոցի զարգացման վարչության եւ կանանց ընտրարշավային հիմնադրամի անդամ: Ներկայումս տիկին Ռիչարդսոնն աշխատում է Օուքվուդ Էնթերփրայզիզ ՍՊԸ-ում:
Մերի Շիհեն
Միգրացիայի միջազգային կազմակերպություն
Տկն. Շիհենը միգրացիայի բնագավառում ունի ավելի քան երեսուն տարվա փորձ, ներառյալ աշխատանքը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կովկասյան գրասենյակում: 1998-2002թթ. Երեւանում եղել է կազմակերպության ներկայացուցչության ղեկավարը, իսկ 1998-2002թթ.` Թբիլիսիում Կովկասի հարցերով տարածաշրջանային համակարգողը: Երեք տարի նա ընդմիջել է իր աշխատանքը Կովկասում, քանի որ ՄՄԿ-ի գրասենյակ էր բացել Շրի Լանկայում, որն զբաղվում էր արտակարգ իրավիճակների արձագանքման եւ ցունամիից տուժածների համար ապրուստի միջոցներ հայթայթելու հարցերով: Դրանից հետո տկն. Շիհենը վերադարձավ Թբիլիսի որպես ՄՄԿ-ի Վրաստանի գրասենյակի առաքելության ղեկավար, որտեղ էլ ներկայումս աշխատում է: Նա նաեւ եղել է Կալիֆորնիայի նահանգապետին առընթեր կամավորական ծրագրերի փոխտնօրեն, որն զբաղվում էր Վիետնամի պատերազմից հետո Հարավարեւելյան Ասիայից եկողների հարցերով: Մերի Շիհենի զբաղեցրած պաշտոններից են եղել ԱՄՆ-ի վերաբնակեցման ծրագրերում ներգրավված եթովպացի եւ էրիթրեացի փախստականների համար Սուդանում Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնախմբի տնօրենի, ներգաղթի հարցերով զբաղվող իրավաբանական գրասենյակում իննամյա աշխատանքը: Նա իր կարիերան սկսել է Կալիֆորնիայի եւ Արիզոնայի ֆերմերների միությունում, որտեղ զբաղվել է միություն կազմելու եւ գործադուլ անելու իրավունքների պրոպագանդմամբ, քաղաքական քարոզարշավների եւ ընտրողների գրանցման հարցերով:
Ռոյ Սաութվորթ
Համաշխարհային բանկ
Ռոյ Սաութվորթը Վրաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարն է: Պրն. Սաութվորթը բանկում աշխատանքային մեծ փորձ ունի: 1979թ-ին նա աշխատում էր որպես գյուղատնտեսական հարցերով էկոնոմիստ եւ աշխատանքային գործունեություն է ծավալել Աֆրիկայում, Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում: Նախքան Վրաստան տեղափոխվելը, 2004թ. հունվարին նա աշխատում էր Թանզանիայում եւ Խորվաթիայում: Նա ունի Սթենֆորդի համալսարանի գյուղատնտեսության եւ զարգացման տնտեսության թեկնածուի, ինչպես նաեւ Վաշինգտոնի պետական համալսարանի քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության բակալավրի կոչումներ: Պրն. Սաութվորթը աշխատանքային մեծ փորձ ունի գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների ներդրումային աշխատանքներն իրականացնելու եւ գնահատելու հարցերում: 2001թ-ից ի վեր` նա զբաղեցրել է Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գրասենյակների կառավարչի պաշտոն:
Քենեթ Ս. Յալովից
Դարթմութի քոլեջի Ջոն Սլոուն Դիքերի անվան Միջազգային փոխըմբռնման կենտրոն
Դեսպան Յալովիցը Դարթմութի քոլեջի Ջոն Սլոուն Դիքերի անվան Միջազգային փոխըմբռնման կենտրոնի տնօրեն է նշանակվել 2003 թ. հուլիսի 1-ին: Նա ավարտել է Վիսկոնսինի համալսարանը, ունի ռուսական ինստիտուտի դիպլոմ, Կոլումբիայի համալսարանի արվեստների բակալավրի եւ փիլիսոփայության մագիստրոսի աստիճաններ: Նա 2001 թ. սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում երեսունվեց տարի որպես դիվանագետ եւ արտասահմանյան գլխավոր ծառայության անդամ աշխատելուց հետո պաշտոնաթող եղավ: Երկու անգամ նա եղել է ԱՄՆ-ի դեսպանը, սկզբում Բելառուսում /1994-1997 թթ./, ապա` Վրաստանում /1998-2001 թթ./: 2000 թ. արժանացել է Ռոբերտ Ֆրեզյուրի անվան խաղաղարարության եւ հակամարտությունների կանխարգելման մրցանակին` Վրաստանում չեչենական պատերազմի ներթափանցումը կանխելու համար: Նրա այլ օտարեկրյա հանձնարարությունները հետեւյալն են` երկու անգամ պաշտոնավարում Մոսկվայում, Հաագայում եւ Բրյուսելում` ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելությունում: ԱՄՆ-ում նա աշխատել է որպես Ավստրալիա-Նոր Զելանդիա գրասենյակի տնօրեն, ԽՍՀՄ հարցերի գրասենյակի տնտեսական գծով փոխտնօրեն, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակիր: Դեսպան Յարովիցը նախկինում քաղաքագիտություն է դասավանդել զինված ուժերի արդյունաբերական քոլեջում: 1993-94 թթ. նա եղել է նախկին ԽՍՀՄ-ի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, 1997-98 թթ.` արտասահմանյան ծառայության ինստիտուտի` այլ երկրներում դիվանագիտական ծառայության համար ամերիկյան դիվանագետներին եւ այլ պրոֆեսիոնալներին նախապատրաստող ԱՄՆ-ի կառավարության ուսումնական հաստատության ավագ սեմինարի դեկան: Նա եղել է Ջորջթաունի համալսարանի կառավարման գծով դոցենտ, Վուդրոու Վիլսոնի հիմնադրամում` հրավիրյալ գիտաշխատող, ամերիկյան համալսարանում աշխատող դիվանագետ, Դարթմութ-Հիչքոք կենտրոնի ինստիտուցիոնալ վերանայման խորհրդի անդամ:
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: