Խորհրդատվական կոմիտե, Հայաստան

Խորհրդատվական կոմիտեի անդամներ

Details... Նունե Սարգսյան

Ինտերնյուս-Հայաստան

Նունե Սարգսյան

Նունե Սարգսյանը “Ինտերնյուս-Հայաստանի” տնօրենն է: Նա աշխատել է տարբեր տեղական, մարզային և միջազգային լրատվամիջոցների հետ: Նա Հայաստանի լրագրողների միության, Հարավային Կովկասի լրագրողների ընկերակցության և Երևանի մամուլի ակումբի անդամ է:

Details... Արտաշես Թերզյան

Ներդրումային բանկիր

Արտաշես Թերզյան

Արտաշես Թերզյանը Ռուսաստանի Investment Bank Trust-ի և National Bank Trust-ի հիմնական բաժնետերեր է, ինչպես նաև տնօրենների խորհրդի անդամ: Նա Մոսկվայի համալսարանում (1988թ.) ստացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան: Նա աշխատել է Ryston Investments, Chase Manhattan Bank, Tokai Bank Europe, Donaldson, Lufkin and Jenrette International և Commerzbank-ում:

Details... Մարգարիտ Փիլիպոսյան

Հայ օգնության ֆոնդ

Մարգարիտ Փիլիպոսյան

Մարգարիտա Փիլիպոսյանը “Հայ օգնության ֆոնդի” տնօրենի տեղակալն է: Նախկինում նա եղել է “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման հ/կ-ի տնօրեն և “Ամերիկայի հայկական համագումարի” դասընթացների և ռեսուրսային կենտրոնի ղեկավար: Նա միջազգային ծրագրերի գնահատման ցանցի անդամ է և մի քանի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ:

Details... Եվա Հյուսյան

Մայքրոսոֆթ նորարարական կենտրոն

Եվա Հյուսյան

Եվա Հյուսյանը ղեկավարում է Մայքրոսոֆթի նորարարական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղը: Մինչ այդ Եվան աշխատել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակում որպես ծրագրերի զարգացման մասնագետ` իրավասությունների լայն շրջանակով: Նրա պատասխանատվության ոլորտն ընդգրկել է ծրագրերի համակարգումը, ռազմավարության մշակումը, կառավարության և դոնորների USAID-ի հարաբերությունները համակարգումը և այլն: 1997-2000թթ. Եվան ներգրավված է եղել Համաշխարհային Բանկի` Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածին և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերում: Նա «Կորպորատիվ ռազմավարության և տնտեսական քաղաքականության մասնագիտությամբ» բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան ունի` ստացած Մաասթրիխթի Կառավարման Դպրոցից: Ավարտել է նաև Երևանի Պետական Համալսարանի միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը:

Share |