Եվրասիա հիմնադրամի ցանցում ընդգրկված են Նոր Եվրասիա հիմնադրամը /Ռուսաստան/, Կենտրոնական Ասիայի Եվրասիա հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Արևելյան Եվրոպա հիմնադրամը /Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդովա/ և Եվրասիա հիմնադրամը /ԱՄՆ/: 1993 թ-ից ի վեր, Եվրասիա հիմնադրամը և հիմնադրամի ցանցը ներդրել են ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլար` տեղական և տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու համար, որոնք խթանել են քաղաքացիական և տնտեսական զարգացումներ: Եվրասիա հիմնադրամի ցանցի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարդացեք այցելելով http://www.eurasia.org/
Հայաստանից և Թուրքիայից տասը երիտասարդ ռեժիսորներ մասնակցեցին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի սեմինարին, որն անցկացվեց 2012 թ-ի ապրիլի 12-13-ը Ստամբուլում` Ստամբուլի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Մասնակից հինգ ֆիլմերի նախագծերը ներկայացված 35 հայտերից մանրակրկտորեն ընտրվել էին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի ընտրական հանձնաժողովի կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի, ընտրության չափանիշների և մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Ներկայում ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում կա Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղ: