Հարավկովկասյան տարածաշրջանի վեբ կայք
Կայքի կառուցվածքը  |  Կապ  |  Աջակցեք մեզ  |  English
Որոնել:
Eurasia Partnership
Internal Images

ՄԱՐԶԱՅԻՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼ

Ծրագրի նպատակը` թերթերի խմբագրական կազմի կարողությունները զարգացնելու եւ տպագրական աշխատանքների արդյունավետ ընթացքն ապահովելու միջոցով նպաստել Հայաստանի մարզային տպագիր մամուլի կայունությանը:

Հայաստանի մարզերում ներկայումս տպագրվում է մոտ հիսուն անուն թերթ, որոնցից ոչ մեկն օրաթերթ չէ: Որոշ համայնքներում թերթերը սահմանափակ թվով են տարածվում, իսկ երբեմն էլ ընդհանրապես չեն տարածվում: Գոյություն ունեցող թերթերը, որպես կանոն, անկախ չեն, քանի որ սեփական միջոցների սակավության պատճառով երբեմն տպագրվում են արտաքին ֆինանսական միջոցներով, իսկ նյութերի բովանդակային մասը վերահսկում են քաղաքական կուսակցությունները կամ հարուստ մարդիկ: Մեծ տարածում ունի նաեւ ինքնագրաքննությունը:

2006 թ. հուլիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմանդրամը մեկնարկեց երկամյա ծրագիր, որի նպատակն է զարգացնել մարզային տպագիր մամուլի կարողությունները եւ ապահովել թերթերի կայուն գործունեությունը: Հիմնադրամն աջակցում է 28 մարզային թերթերին: Աշխատանքներ են տարվում թերթերի խմբագրական կազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու, ֆինանսական կայունությունն ապահովելու եւ թերթերի տարածման ցանցն ընդլայնելու ուղղությամբ:

Կարողությունների զարգացում

Մարզային տպագիր մամուլի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամն անցկացնում է կարողությունների զարգացման աշխատանքներ: 2006 թ. աշնանն ուսուցողական դասընթացներ կազմակերպվեցին թերթերի կառավարման, լրագրության եւ մակետավորման, ինչպես նաեւ գովազդի ու վաճառքի վերաբերյալ հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ: Դասընթացներին մասնակցեցին 28 մարզային թերթերի ավելի քան 90 ներկայացուցիչներ: Դասընթացների ավարտից հետո, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարեց դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում 6 մարզային թերթեր ֆինանսական աջակցություն ստացան` բիզնես-ծրագրեր իրականացնելու համար: Աշխատանքներն արդյունավետ կատարելու նպատակով նրանց տրամադրվում է նաեւ խորհրդատվական աջակցություն` կառավարման համակարգերը բարելավելու համար:

Գործողությունների ծրագիր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակիցներից եւ անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը ներկայացված հայտերի հիման վրա ընտրեց 28 մարզային թերթերի, որոնք մասնակցեցին դասընթացներին: Նախապատվությունը տրվեց այն թերթերին, որոնք լույս են տեսնում մեծ տպաքանակով եւ ֆինանսապես կայուն գործելու ներուժ ունեն: Դասընթացներն ուղղված էին հետեւյալ թեմաների տեսությանն ու գործնական կիրառմանը.

  • Թերթերի կառավարում
  • Ֆինանսական կառավարում
  • Մարկետինգ եւ գովազդ
  • Լրագրություն եւ խմբագրում
  • Մակետավորում
  • Ֆոտոլրագրություն

Աշխատանքների բարելավում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ֆինանսական աջակցություն տրամադրեց այն վեց մարզային թերթերին, որոնք պատրաստ էին որակական փոփոխություններ կատարել իրենց աշխատանքներում եւ սեփական թերթի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ներկայացրեցին բիզնես ծրագրեր: Նրանց ծրագրերում ընդգրկված են հետեւյալ գործողությունները`

  • Շուկայի ուսումնասիրում` գնահատելու գործարարների գովազդային կարիքներն ու հետաքրքրությունները
  • Թերթերի վեբ տարբերակների ստեղծում եւ պահպանում
  • Խմբագրություններում տարածման եւ մարկետինգի բաժինների ստեղծում
  • Հանրային լսումների վերաբերյալ լրահոսի տրամադրում

Թերթերի տարածման նոր գործակալություններ ստեղծելու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նախատեսում է այդ թերթերին ընդգրկել տպագիր մամուլի տարածման ցանցում: Այսպիսով` ակնկալվում է ավելացնել թերթերի տարածումն ու բաժանորդագրությունից բխող հասույթը:

Համապատասխան նյութ

2006 թ. հուլիս ամսին Եվրասիա համագործակցություն հիմանդրամը մեկնարկեց երկամյա ծրագիր, որի նպատակն է զարգացնել մարզային տպագիր մամուլի կարողությունները եւ ապահովել թերթերի կայուն գործունեությունը:
Latest news
- 27 Օգոստոս 2010

«Զրույցներ Թուրքիայի մասին» Երևանում

... »
- 9 Օգոստոս 2010

Զրույցներ ժամանակակից Թուրքիայի մասին. Դասընթաց լրագրողների համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է լրագրողների համար նախատեսված ժամանակակից Թուրքիային վերաբերող դասընթացի ընդունելություն: Երեք շաբաթ տևողությամբ այս դասընթացը մաս է...... »
- 6 Օգոստոս 2010

Նախագծային գաղափարների ընդունում. Մասնակցության հրավեր

ԵՀՀ-ն Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ, իրականացնում է «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագիծը: Այս նախագծի շրջանակներում...... »
- 28 Հունիս 2010

«Հայ-թուրքական հարաբերություններ» ռեպորտաժ-հարցազրույցների տեսանյութերի մրցույթ

... »
Eurasia Partnership
Սույն վեբ կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի նվիրատվության շնորհիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:
USAID